Մենք մեր երեխաներին ենք ուզում. անհետ կորած զինծառայողների մայրերն այսօր՝ մարտի 8-ին, խաղաղ ակցիա են իրականացնում կառավարության շենքի մոտ...
«Այսօր խաղաղ ակցիա ենք անում, բայց ոչ լռության։ Մենք պետք է խոսենք, պետք է բարձրաձայնենք, որովհետև չի լինում լռել այս ցավի մասին։ Մենք սպասում ենք մեր երեխաներին։ Սուտ է , թե ասում են ժամանակը բուժում է, ժամանակը մեր վերք բուժել չի կարողանա։ Մեր կարոտը ավելի է սաստկանում»,–ասաց 44–օրյա պատերազմին անհետ կորած Վարուժան Իսրայելյանի մայրը` Ասյա Դանիելյանը։
Նրա խոսքով` սպասումն ու այս անորոշությունը օրեցօր ավելի է սաստկանում։


