▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մելիքբեկյանի ձեռնածու մեկնաբանները մանթրաշ էին»․ Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինտերը 4-3 (7-6) հաշվով լրացուցիչ ժամանակում ՀՐԱՇՔՈՎ հաղթեց Բարսային ու հայտնվեց Չեմպիոնների լիգայի ֆինալում։
Ուրախ եմ, նախ, Հենոյի համար։ Երկրորդն էլ ուրախ եմ ՀՖՖ ղեկավար նոլիկ մելիքբեկյանի ու իր ձեռնածու մեկնաբանների մանթրաշի՛ համար։ Ո՜նց էին ուրախանում, երբ Բարսելոնը գոլ էր խփում ու ի՜նչ մանթո ընկան, երբ հիմնական ժամանակի վերջին րոպեին Ինտերը հրաշքով հավասարեցրեց հաշիվը։
Այ տե՛նց ձեզ»։

***

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հենրիխ Մխիթարյանը երկրորդ անգամ կխաղա Չեմպիոնների լիգայի եզրափակչում: Նախորդ անգամ նրա ԻՆՏԵՐԸ պարտվեց ՄԱՆՉԵՍՏԵՐ ՍԻԹԻԻՆ:
ԲԱՐՍԵԼՈՆԱՅԻՆ երեկ հաղթելուց հետո ԻՆՏԵՐԻ հնարավորությունները այս անգամ ավելի բարձր են, Հենրիխը, կարող է դառնալ պատմության մեջ առաջին հայաստանցին, ով նվաճում է այդ տիտղոսը:
Մխիթարյանը անկախ Հայաստանի ոչ միայն լավագույն ֆուտբոլիստն է, այլ, իմ կարծիքով, մեր նոր պատմության ամենից հաջողված հայաստանցին կամ նրանցից մեկը:
Ֆուտբոլ սիրող և Հայաստան սիրող ամեն հայաստանցի ու հայ պիտի որ հպարտություն զգա, որ ՓՅՈՒՆԻԿԻ սանը հասել է նման հաջողությունների:
Հայաստանը կարիք ունի նման հաջողությունների: Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը 2016 թվականի դեկտեմբերի 17-ին ասել է. «Ազգի հպարտության միակ առարկան Հենրիկ Մխիթարյանն է»:
Բայց Հենրիխի այս հաջողությունը չէր լինի, եթե նրա մեջ չլինեին աշխատասիրությունը, նվիրումը, կամքը, պայքարը, մարզական ազնվությունը, կրթվածությունը, գիրք կարդալը...
Մեր երեխաների համար Հենրիխը պետք է լինի լուսավոր օրինակ:
Հայաստանը կարող է տալ տաղանդավոր ֆուտբոլիստեր, Հայաստանը կարող է դառնալ ֆուտբոլային երկիր՝ միջինից բարձր հավակնություններով:
Շնորհավորում եմ բոլորիս Հենրիխ Մխիթարյան ունենալու համար և որպես հայ և հայաստանցի չեմ կարողանում թաքցնել իմ հպարտությունն ու ուրախությունը:
Առաջ, ԻՆՏԵՐ:
Առաջ, Մխիթարյան:
Առաջ, Հայաստան»:

Դիտեք նաև՝ Ալեն Սիմոնյանի հարցազրույցը Հենրիխ Մխիթարյանի հետ՝ Asekose.am-ի արխիվից։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին