«Մեկ օր առաջ է շնորհավորել դստերը, որ դիտումներ ու սրտիկներ հավաքի»․ Անի Օհանյան
Երեկ երգիչ Անդրեն շնորհավորել էր դստեր ծննդյան օրը՝ գրելով․ «Քեզ ազատ տեսնել ինձ չեն թողնում, բայց սիրել չեն կարող արգելել։ Ծնունդդ շնորհավոր, աղջիկս»։
Այսօր դստեր հետ լուսանկարներ է հրապարակել Անդրեի նախկին կինը՝ Անի Օհանյանը՝ կից գրելով․ «Շնորհավորում եմ ծնունդդ, Իմ ՍԵՐ Եվա։ Դու իմ հպարտությունն ու ուրախությունն ես, իմ լույսը։ Քո ծիծաղն ու ժպիտը լցնում են սիրտս երջանկությամբ։
Հ.գ. Ցավում եմ, որ ծննդյանդ օրը շտապելով շնորհավորել ոչ ճիշտ օրը, այլ մեկ օր առաջ, Քեզ ամենահարազատ մարդը կարող է շահարկել քո անունը՝ սրտիկներ ու դիտումներ հավաքելու համար։ Հաճախ մարդկանց բացակայությունը իրենց ընտրությունն է, ոչ թե մեր որոշումը։ Ու անհիմն մեղադրանք հրապարակելու վերաբերյալ ասեմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ոչ մի մայր չունի այդ իրավունքը՝ զրկել հորը երեխայի տեսակցությունից կամ զրկել երեխայի առողջության կամ կացության մասին տեղեկություններ իմանալու իրավունքից,որոնք բացակայում են արդեն բավական երկար ժամանակ։ Երեխայի նկատմամբ սերը հանրայնացնելու կարիք չունի, այն դրսևորվում է հոգատարությամբ , ուշադրությամբ, այն զգացվում է՝ ոչ ցուցադրվում, ապրվում է ՝ ոչ բարձրաձայնվում։
Իհարկե ավելի հեշտ է մեղադրել, հորինել քան պատասխանատվություն կրել»։