Մարտի 8-ը սահմանին ուրիշ էր` ոգևորիչ, խորհելու միևնույն ժամանակ պարտավորեցնող, գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը։
«Սահմանամերձ Տեղ գյուղում շնորհավորեցինք Դարիկո ու Օֆելյա տատիկների Մարտի 8-ը։
Դարիկո տատիկին ճանաչում ենք դեռ անցած տարվանից, երբ «Մեր ձևով» շարժման շրջանակներում Նարեկ Կարապետյանի հետ այցելեցինք Տեղ։
Իսկ Օֆելյա տատիկին հանդիպեցի երեկ՝ Գորիսում իրազեկման ակցիայի ժամանակ։ Հերոս ընտանիք:
Նա ունի 4 երեխա, 22 թոռ և 9 ծոռ։ Լեզվի ու գրականության մասնագետ է ու մինչև այսօր օգնում է թոռներին դասերը սովորելուն:
Մեր մեծերը շատ մեծ ուշադրության կսրիք ունեն: Նրանք երբեք իրենց մենակ չպետք է զգան:
Պետության պարտքը պետք է լինի հոգ տանել նրանց մասին», - գրել է նա։


