▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդիկ զանգվածային հեռանում են Թեհրանից

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը. «Մարդիկ զանգվածային հեռանում են Թեհրանից:

Սա մարդկանց, սովորական մարդկանց բնական ռեակցիա է պատերազմին:

Այս, տեսանյութն, իհարկե, ինձ ու շատերիս մոտ տխուր ասոցիացիաներ առաջացրեց:

Բայց ես վստահ եմ՝ մարդիկ էլի վերադառնալու են Թեհրան՝ իրենց սիրելի քաղաքը:

Այս ծանր պահին զորակցության խոսքեր եմ ասում՝ ուղղված Իրանին և նրա ժողովրդին:

Իսրայելի ժողովրդին էլ մաղթում եմ հնարավորինս շուտ ազատվել Նեթանյահուի ցեղասպան կառավարությունից:

Դա է նրանց խաղաղության բանաձևը»:

***

Իրանն ԱՄՆ-ի և Իսրայելի հետ իր հարաբերություններում միջնորդ հանդիսացող Կատարին և Օմանին հայտնել է, որ «բաց չէ հրադադարի շուրջ բանակցությունների համար, քանի դեռ Իսրայելը հարձակման տակ է», հաղորդում է Reuters-ը՝ հղում կատարելով անանուն պաշտոնյայի։

Գործակալության տվյալներով՝ Իրանը լուրջ երկխոսություն կսկսի, երբ ավարտի Իսրայելի հարվածներին իր պատասխանը։

Գործակալության զրուցակիցը հստակեցրել է՝ «Իրանը չի բանակցելու, քանի դեռ հարձակման տակ է»։

***

Միացյալ Նահանգները պատասխանատվություն է կրում Իսրայելի կողմից Իրանի դեմ ագրեսիայի համար։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Ամերիկան, միջազգային իրավունքի բոլոր նորմերին հակառակ, թույլ է տալիս Իսրայելին ագրեսիա իրականացնել և հարձակվել մեր երկրի վրա»,- խորհրդարանում ունեցած իր ելույթում ասել է նախագահը։

«Միացյալ Նահանգները, անկասկած, անմիջական դեր է խաղում Իսրայելի ռազմական գործողություններում»,- նշել է Փեզեշքիանը՝ հավելելով, որ Իրանի տարածքի վրա շարունակվող հարձակումները Թել Ավիվի միակողմանի գործողությունները չեն, այլ Վաշինգթոնի հետ հաշվարկված համակարգման արդյունք։

Փեզեշքիանը հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիին ասել էր, որ «Իսրայելը չի ​​կարող ոչինչ անել՝ առանց Վաշինգթոնի թույլտվության»։

***

Հարձակումները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև Իսրայելի «կեղծ ռեժիմը ոչնչանա»։ Այս մասին հայտարարություն է տարածել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) մամուլի ծառայությունը։

Բացի այդ, ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ կարողացել է ճնշել իսրայելական հակաօդային պաշտպանության համակարգերի կառավարումը՝ պատճառ դառնալով, որ իսրայելական ՀՕՊ համակարգերը վնասեն իրենք իրենց։ Ըստ մամուլի ծառայության՝ չնայած Միացյալ Նահանգների և Արևմուտքի աջակցությանը, Իրանը կարողացել է հաղթահարել «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգը և հարվածել Իսրայելին։

Ավելի վաղ Իրանը հրթիռային զանգվածային հարձակում է իրականացրել Իսրայելի վրա՝ մոտ 100 հրթիռներով հարվածելով Թել-Ավիվ և Հայֆա քաղաքաներին:

***

Իրանը վաղ առավոտից սկսել է «Ճշմարիտ խոստում» գործողության նոր փուլը՝ Իսրայելի ուղղությամբ մոտ 100 հրթիռներ արձակելով։ Հիմնական հարվածն ուղղված է Թել Ավիվին և Հայֆային, որտեղ ավերածություններ և զոհեր կան։

Հայֆայում հրթիռը հարվածել է էլեկտրակայանի, ինչը հանգեցրել է էլեկտրաէներգիայի անջատումների։ Հրթիռներից մի մասը հասել է թիրախներին՝ չնայած դրանք որսալու ՀՕՊ-ի փորձերին։

Հաղորդվում է երեք զոհի և մոտ 70 վիրավորի մասին։ Իշխանությունները կոչ են անում հանգստություն պահպանել և հետևել արտակարգ ծառայությունների արձագանքին։

***

Իսրայելի ռազմաօդային ուժերը զանգվածային հարված են հասցրել Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բազաներին: Այս մասին տեսանյութ են տարածել տեղի լրատվամիջոցները։ Պաշտոնական տեղեկատվություն դեռևս չի ստացվել:

***

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շատերին թվում է, թե Իրանի դեմ կատարվողը որևէ ազդեցություն չի կարող ունենալ Հայաստանի անվտանգային միջավայրի վրա։
Ցավոք դա այդպես չէ։ Իրանի շուրջ տեղի ունեցողն ուղղակի և անուղղակի անդրադարձ ունի և ունենալու է Հայաստանի վրա։
Իրանի դեմ պատրաստված «քեյսերը» Իսրայելը և իր դաշնակիցները աստիճանաբար սկսում են ակտիվացնել, որոնցից ամենակարևորը (գոնե մեզ համար) պանթուրքիստական քեյսն է, որի գլխավոր մոդերատորը Ադրբեջանն է։
Իսրայելը` ռազմական գործողությունների երկարման դեպքում, Ադրբեջանին ստիպելու են թիկունքից հարվածել Իրանին։ Դրա համար այժմ Ադրբեջանում հասարակական մակարդակում պատրաստվում են տեղեկատվական հիմքեր»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին