▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մարդիկ շուրջ 50%-ով լավ են ապրում 2018-ի համեմատ»․ Նիկոլ Փաշինյան

2018 թվականի ապրիլին ՀՀ-ում միջին աշխատավարձը եղել է 173․996 դրամ, 2025 թվականի ապրիլին՝ 304․992 դրամ, միջին աշխատավարձի աճը կազմել է 130․000 դրամ, կամ 75%»,- ԱԺ-ում 2024 թվականի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկման ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ նույն ժամանակահատվածում հանրագումարային կուտակային գնաճը կազմել է 25%։ «Սա կարող է մեզ օգնել պատասխանել հարցին՝ մարդիկ այսօր ավելի լա՞վ են ապրում, թե ավելի վատ՝ 2018 թվականի համեմատ։ Այս թիվը վկայությունն է այն բանի, որ մարդիկ ավելի լավ են ապրում շուրջ 50%-ով։ Ասածս վերաբերվում է աշխատող մարդկանց։ Բայց սա իհարկե չի նշանակում, որ մարդիկ գոհ են իրենց կյանքից»,- ասաց Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ մարդիկ գոհ չեն կյանքից, նրա խոսքով պատճառն այն է, որ ուզում են ավելի լավ ապրել, ինչի հնարավորությունը տեսնում են։ «Մեր խնդիրն է ապահովել նրանց գոհունակությունը»,- նշեց նա:

Դիտեք նաև՝

Ե՞րբ է անհատը երջանիկ։ Այս հարցի պատասխանը Նիկոլ Փաշինյանը տվեց ԱԺ-ում պետբյուջեի կատարողականի նախնական քննարկման ժամանակ․ «Անհատը երջանիկ է, երբ ազատ է, պաշտպանված է, առողջ է, ստեղծագործ է, ունի սոցիալական միջավայր, առողջ սննդին հասանելիություն, սիրված աշխատանք․․․հաղորդակից է հոգևոր կյանքին և կամ մշակույթին։ Ի՞նչ է երջանկությունը, ՀՀ քաղաքացիների երջանկությունը ՀՀ պետական բյուջեի ծախսային հոդվածների որոշակի ուղղություն է և որոշակի տրամաբանություն է»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ պետական բյուջեն ամենուր է, մարդն ամեն տեղ տեսնում է պետական բյուջեի ծախս կամ բացակայություն։

***

«Բարձր աշխատավարձ հիմնականում 80-90%-ով ստանում են նրանք, ովքեր մրցունակ կրթություն են ստացել»,- ԱԺ-ում պետբյուջեի կատարողականի նախնական քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով․ «Ցածր աշխատավարձ, մոտավորապես 80-90%-ով, ստանում են նրանք, ովքեր չեն ստացել մրցունակ կրթություն։ Ինչո՞ւ չեմ ասում 100%, որովհետև կա հավանականություն, որ 10-20%-ը կարող են բարձր աշխատավարձ ստանալ, ոչ թե կրթության, այլ ուրիշ գործոնների հաշվին։ Եվ 10-20%-ը կարող են ցածր աշխատավարձ ստանալ ևս այլ գործոնների պատճառով, ներառյալ՝ անարդարությունը, կարգավորումները և այլն»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ կրթության ոլորտի բարեփոխումները այս համատեքստում շատ կարևոր են և որ դպրոցներում պետք է երեխաներին ուղիղ ասել՝ լավ սովորեք, որ լավ ապրեք։
Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ 2025թ. ապրիլի դրությամբ բոլոր աշխատողների աշխատավարձային ֆոնդը կազմել է 238 մլրդ դրամ, 2018թ-ի ապրիլին՝ 94 մլրդ դրամ։

***

Ե՞րբ է անհատը երջանիկ։ Այս հարցի պատասխանը Նիկոլ Փաշինյանը տվեց ԱԺ-ում պետբյուջեի կատարողականի նախնական քննարկման ժամանակ․ «Անհատը երջանիկ է, երբ ազատ է, պաշտպանված է, առողջ է, ստեղծագործ է, ունի սոցիալական միջավայր, առողջ սննդին հասանելիություն, սիրված աշխատանք․․․հաղորդակից է հոգևոր կյանքին և կամ մշակույթին։ Ի՞նչ է երջանկությունը, ՀՀ քաղաքացիների երջանկությունը ՀՀ պետական բյուջեի ծախսային հոդվածների որոշակի ուղղություն է և որոշակի տրամաբանություն է»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ պետական բյուջեն ամենուր է, մարդն ամեն տեղ տեսնում է պետական բյուջեի ծախս կամ բացակայություն։

***

«Էն, ինչը որ չկա, չկա, չկա, չկա, չկա․․․ինչի՞ պատճառով է, որ չկա։ Հարկ չլինելու պատճառով է, որ չկա, հարկ վճարելու նկատմամբ վերաբերմունքի պատճառով է, որ չկա»,- ԱԺ-ում պետբյուջեի նախնական քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով գույքահարկի բարձրացմանը։ «Շատ է քննարկվում գույքահարկի բարձր լինել-չլինելու հարցը, ես բոլոր դեպքերում ասում եմ, որ բոլոր այն քաղաքացիներին և գյուղացիներին, ովքեր խոսում են հարկի շատ լինելու մասին, ուղեկցենք և լուռ նայենք այն մանկապարտեզին, որը չի եղել։ Մենք մանկապարտեզներ ենք կառուցում այն գյուղերում, որտեղ հազարամյա պատմության ընթացքում չի եղել մանկապարտեզ։ Շատ ենք սիրում քաղաքակրթության մասին խոսել, բայց մեր գյուղերի փողոցների 90%-ը գոյության ողջ ընթացքում եղել են ցեխի մեջ։ Սա ասում եմ՝ ցույց տալու համար հարկի, բյուջեի և անհատի բարեկեցության կապը»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ հարկային քաղաքականության շուրջ անհրաժեշտ է լայն ըմբռնում, որն առաջիկա ընտրությունների համատեքստում կքննարկեն քաղաքացիների հետ․ «Հարկի նկատմամբ պետք է ձևավորել հարազատություն»,- ասաց նա՝ եզրափակելով, որ հարկային համակարգը կատարյալ չէ։

***

«Եթե ամբողջ պետական համակարգը 2025 թվականի ապրիլին 0 աշխատավարձ ստանար, ապրիլին թոշակները հնարավոր կլիներ բարձրացնել 1400 քանի դրամով, պատկերացնո՞ւմ եք»,- ԱԺ-ում պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչու թոշակները չեն բարձրացվում։

«Ենթադրենք մարդը ստանում է 30 հազար դրամ թոշակ, ենթադրենք ապրիլին որոշել էինք, որ այս ամիս պետական համակարգն աշխատավարձ չի ստանում ու դրա արդյունքում պետք է թոշակառուն ստանար 31․500 դրամ կենսաթոշակ։ Որոշումը կլիներ, բայց կենսաթոշակառուների 70%-ը այդ կենսաթոշակը չէր ստանա ֆիզիկապես, որովհետև այն համակարգը, որը պիտի այդ թոշակը Ա կետից հասցնի Բ կետը, ուղղակի գոյություն չէր ունենա։ Լավ, մի ամիս կարող էր գոյություն ունենալ, երկրորդ ամիսը գոյություն չէր ունենա, երրորդ ամիսը գոյություն չէր ունենա, որովհետև ոչ ոք չէր համաձայնի առանց աշխատավարձի աշխատել, եթե համաձայնեին առանց աշխատավարձի աշխատել, ուրեմն մի բան այն չի, ուրեմն ժողովուրդը պիտի մտածեր՝ թույլ տալի՞ս է, որ իրենք առանց աշխատավարձի աշխատեն, թե՞ թույլ չի տալիս»,- ասաց Փաշինյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին