Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին
Մարդիկ ամոթանք են տալիս թանկացնողներին․ Բոյկոտը շարունակվում է
Տեսանյութը՝ Սոնա Աղեկյանի
Դիտեք նաև՝
***
Քաղաքացիները չորրորդ օրն է՝ ինչ շարունակում են բոյկոտել տրանսպորտի թանկացումը: Կան քաղաքացիներ, որոնք արդեն թանկացված սակագնով են վճարում:
Բոյկոտին մասնակցում են ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները, Վարդան Ղուկասյանի ԴՕԿ կուսակցության համակիրները, Հայաքվե նախաձեռնությունը՝ հորդորելով չվճարել ընդհարապես՝ մինչեւ օրինական սակագին կսահմանվի:
Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նախօրեին նշել է, որ հույս ունեն, որ բոյկոտը այսօրվանից մեծ թափ է առնելու, որովհետեւ բոյկոտին միանալու են ուսանողներն ու աշխատող քաղաքացիները:
Հիշեցնենք՝ Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունել է որոշումը, որով 1 ուղևորության համար սահմանվել է 150 դրամ, գործելու են նաև միասնական տոմսային համակարգի փաթեթները։
Դիտեք նաև՝
***
Արձագանքելով լրագրողի հարցին, ըստ որի՝ Ավինյանն ասել է՝ տրանսպորտի միասնական տոմսային համակարգից վերադարձ դեպի 100 դրամներին չի լինելու, «Երրորդ մասի» կանգառասրահում տրանսպորտի սպասող կինն այսպես պատասխանեց. «Միանշանակ լինելու է, Ավինյանը շան պոչ ա կերել: Իրենք ու իրենց ընտանիքները ման են գալիս շատ լավ ավտոներով, իսկ մենք հասարակ աշխատող ենք, չենք կարող 150 դրամ վճարել: Ժողովրդին տուպիկ են դրել: Հորդորում եմ բոլորին չվճարել՝ ինչպես ես 4 օր չեմ վճարում» *** |
«Ամեն ինչ թանկացնում են, օդն էլ թող թանկացնեն, պրծնենք»,- դժգոհում է տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բոյկոտող կինն ու դիմում իշխանություններին. «Թոշակը սարքեք 70 հազար, նոր ինչ ուզում եք արեք, 30 հազար թոշակ եք տալիս, ամեն ինչ թանկացնում եք: Հիվանդ մարդիկ ենք, սենց ո՞նց կլինի: Պարո՛ն Ավինյան, օգնեցինք ձեզ, դրեցինք քաղաքապետ, բայց չասեցինք՝ մեր կաշին քերի»: *** «Մենք շոուով չենք զբաղվում, մենք առաջնային մանդատ ենք կրում, մեր պարտականությունն է պաշտպանել բնակիչների շահերը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը: Լրագրողի հարցին՝ ՔՊ անդամ Արմեն Գալջյանը հայտարարել է, որ՝ ովքեր դիտավորյալ չեն վճարի, կտուգանվեն, ստացվում է՝ օրենսդրական փոփոխություններ են ուզում նախաձեռնել, նշեց. «Տուգանքը՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքն է, 137 հոդվածը, որտեղ նշված է՝ քաղաքում տրանսպորտից օգտվելու և չվճարելու դեպքում սանկցիան որն է, սանկցիան տոմսի կրկնակի արժեքն է, այսինքն՝ այս պահին 300 դրամ»: *** |
«Չեմ վճարելու, մինչև չդառնա առաջվա արժեքը, կամ թող թոշակս սարքեն 150 հազար դրամ, վճարեմ 150 դրամ, բայց ես ստանում եմ 36 հազար»,- «Երրորդ մասի» հրապարակում, լրագրողի հետ զրույցում, ասաց տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բոյկոտող քաղաքացին՝ հավելելով. «Գազելների ժամանակ կռացած էի գրկում խալխի մարդուն, ավտոբուսի՝ մեջ կանգնած, տարբերություն չկա՝ յա կռացած, յա կանգնած»: Դիտարկմանը՝ ասում են 100 դրամին վերադարձ չի լինելու, նշեց. «Ես էլ անվճար կերթևեկեմ»: *** |
«Երբեք 150 դրամ չեմ վճարելու, բոյկոտում եմ»,- ասում է քաղաքացին՝ միանալով հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բոյկոտին: «Մենք մեր հարկերով ենք գնել էդ ավտոբուսները, իսկ իրենք թող իրենց պարգևավճարները կրճատեն: Ամեն ինչի գինը թանկացել է, իսկ աշխատավարձերը բարձրացե՞լ են»,- հավելել է նա: Դիտեք նաև՝ *** |