▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահաբեր «ռազբորկա»՝ մեքենայից ջուր շփելու պատճառով․ մանրամասներ՝ Էջմիածնում 22-ամյա երիտասարդի սպանությունից 

Օրեր առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Էջմիածնում։

Օրագիր.Նյուզ-ը գրում է.«Էջմիածնում 22-ամյա երիտասարդի սպանության պատճառը եղել է մեքենայի՝ ջրափոսով անցնելը, որի պատճառով հագուստ է կեղտոտվել ու այդ թեմայով մեծ վեճ է հասունացել։

Ֆեյսբուքյան մի շարք օգտատերերի գրառումների համաձայն՝ երիտասարդին խմբակային դաժան ծեծի են ենթարկել, որի պատճառով վերջինս հիվանդանոցում մահացել է։

Դեպքի հանգամանքներին մոտ կանգնած աղբյուրները փոխանցեցին, որ ծեծը եղել է այնպիսի դաժանությամբ, որ տղայի մարմինը ամբողջությամբ պատվել է կապտուկներով։

«Ինձ հայտնի է, որ մահացողը մեքենայով անցնելուց է եղել և ընկել է ջրափոսի մեջ։ Մայթին կանգանծ են եղել մի քանի երիտասարդներ, որոնց ծեծի հետևանքով էլ տեղի է ունեցել ողբերջական դեպքը։ Կանգնածների վրա ջուր ցփնելուց հետո սկսել է «ռազբորկա», և վարորդին տեղափոխել են «Էջմիածին ԲԿ»»,- պատմեց մեր զրուցակիցը։

Հավելենք նաև, որ Քննչական կոմիտեից դեպքի վերաբերյալ փոխանցեցին հետևյալը․

«2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդՙ 10-րդ և 15-րդ կետերով: 1 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: Մյուսի նկատմամբ ընտրվել է կալանքը, հայտարարվել է հետախուզում»»։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին