«Լսեցի Արմանի մահվան լուրը». Լուսինե Թովմասյանը կիսվել է հուզիչ հիշողություններով
Խորեն Լևոնյանի գլխավոր դերակատարմամբ «Մի՛ վախեցիր» ֆիլմը հայկական նոր կինեմատոգրաֆի ամենահայտնի օրինակներից է։ Արցախյան առաջին ազատամարտի մասին պատմող ֆիլմում նկարահանվել էր նաև Լուսինե Թովմասյանը՝ մարմնավորելով գլխավոր հերոսի՝ Արմանի սիրելիի դերը։
Ինստագրամյան հերթական հարցուպատաախանի ժամանակ Լուսինեի հետևորդները մի շարք հարցեր էին ուղարկել ֆիլմի հետ կապված, որոնց ի պատասխան՝ Լուսինեն գրել է.
««Մի վախեցիր»-ից շատ-շատ հիշողություններ ունեմ։ Հրաշալի թիմ էր աշխատում, հրաշալի դերասանական կազմ։ Երևի ամենասիրելի ու ամենահուզիչ դրվագը այն տեսարանն էր, երբ տանը Արմանին հրաժեշտ եմ տալիս։ Իսկ ամենաբարդն ու ամենահուզականը վերջին մասն էր ինձ համար, երբ ռադիոյով լսեցի Արմանի մահվան լուրը։ Չեմ կարծում, որ ֆիլմի երկրորդ մասը կլինի։ Կարծում եմ՝ այն իր շատ տրամաբանական ու ճիշտ ավարտն ունեցավ։ Դրանից հետո շարունակելը արդեն անիմաստ կլինի»։
«Լսեցի Արմանի մահվան լուրը». Լուսինե Թովմասյանը կիսվել է հուզիչ հիշողություններով
info@asekose.am/095519696
Tweet
Շոու-բիզնես ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


