Բելգիական լրատվամիջոցները հրապարակել են Փարիզի Սեն Դենի արվարձանում իրեն պայթեցրած կին մահապարտ ահաբեկչի լուսանկարը: Պարզվել է, որ վերջինս 26-ամյա Հասնա Աիտբուլահսենն է, ով տարված է եղել ջիհադով և սոցցանցերում հաղորդել էր Սիրիա մեկնելու ծրագրերի մասին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ոստիկանական հատուկ գործողության ընթացքում մի կին պայթեցրել է ինքն իրեն՝ դառնալով Ֆրանսիայի պատմության մեջ առաջին կին մահապարտը:
Վերջինս կապ է ունեցել Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչությունների հետ: