▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Լրագրողներին կպեք, բայց գոնե էդ գործը լավ արեք»․ Լրագրողը՝ Արայիկ Հարությունյանին

Վարչաետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Մերձավանի դպրոցի միջադեպով, իհարկե, ԿԳՄՍ նախարարությունը պետք է զբաղվի և արձագանքի, բայց այս պատմության մեջ էպիկական էր լրագրողի հարցը՝ «Դուք թրքասե՞ր եք»: Վարագույր»:

Սրան ի պատասխան, լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը գրել է. «Աշխարհն՝ աշխարհով, իրանք՝ լրագրողներով: Բա հանեիք ձեր սիվիկի լրագրողին ուղարկեիք, թող լուսաբաներ, մի նորմալ հարց տար, դուք էլ պոպկոռնով նայեիք: Հասկանում ենք, որ ասել են՝ ինչ վիդեո նայեք, նավսյակի լրագրողներին կպեք, բայց գոնե էդ գործը լավ արեք»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին