▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լուսանկարներ «օրենքով գող» Պզոյի 50-ամյակի շքեղ արարողությունից` հայ հայտնիների մասնակցությամբ

 

Համացանցում հայտնվել են մեկ տարի վաղեմության լուսանկարներ «օրենքով գող» Պզոյի` Արմեն Ղազարյանի, 50-ամյակին նվիրված շքեղ տոնախմբությունից, ինչն էլ տևական ժամանակ դարձել էր լատվամիջոցների քննարկման առարկա: Համացանցում նաև քննարկվում էր, թե հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներից ովքեր էին մեկնել ԱՄՆ՝ մասնակցելու  խնջույքին` ուրախացնելով Պզոյին և ներկա հյուրերին:

Պզոյի 50-ամյակի ժամանակ արված մի քանի լուսանկարներից պարզ է դառնում, որ Թաթան, Արմենչիկը, Սիլվա Հակոբյանը, Արման Հովհաննիսյանը, Սուպեր Սաքոն մասնակցել են տվյալ խնջույքին:

Նշենք նաև, որ, ըստ մամուլի հրապարակումների, հանդիսավարուհու դերում հանդես է եկել Գայանե Ասլամազյանը:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում` Երրորդմասցի Լյովիկի (Լևոն Ղազարյան) սպանությունից հետո, «օրենքով գող» Պզոյի անունը հայկական լրատվամիջոցներում կրկին հաճախ էր շրջանառվում: Ըստ տեղեկությունների` Պզոն Երրորդմասցի Լյովիկի  հոր հորեղբոր որդին է, ավելին` նշվում էր, թե  վերջինիս սպանության վրեժը լուծելու համար պետք է ԱՄՆ-ից ժամաներ Հայաստան

Հավելենք, որ  Նյու Յորքի Դաշնային դատարանը  ամերիկաբնակ Պզոյին  2010-ին դատապարտել է 37-ամսյա ազատազրկման: Սկզբում նրան սպառնում էր 64 տարվա ազատազրկում, սակայն հետագայում, երբ նա ընդունել էր մեղքը, մեղադրողը նրա համար շատ ավելի մեղմ պատիժ էր պահանջել: Արմեն Ղազարյանն այժմ ազատության մեջ է: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին