▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լուրջ հարված է Հայոց բանակին և ազգային անվտանգության հիմքերին. Մայր Աթոռից հաստատում են՝ գնդերեցներին սպառնում են

Հայր Հովհաննես Թորգոմյանը երեկ ահազանգել էր, որ ՀՀ Զինված ուժերում ծառայող գնդերեց եղբայրներին տարբեր ձևերով և մեթոդներով փորձում են ներքաշել ազգակործան, տիրադավ և հայրենադավ, կեղծ բարենորոգման արհեստական շարժման և օրակարգի մեջ: 
 
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հաստատում են՝  նման մտահոգիչ տեղեկություններ և ահազանգեր ստացվել են Մայր Աթոռում։

«Երևույթը միանշանակ դատապարտելի է և անընդունելի։ Կարծում ենք՝ բանակը պետք է զերծ մնար նման բռնաճնշումներից։ 

Բանակի հոգևոր առաջնորդության արդեն կայացած ինստիտուտի կարևորագույն առաքելություն է իրականացնում մեր Զինված ուժերում, գնդերեցները ոչ միայն հոգևոր, այլև բարոյահոգեբանական ծառայություն են մատուցում»,- Asekose.am-ին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Մայր Աթոռից ընդգծեցին՝ իշխանությունների կողմից իրենց դիրքի չարաշահմամբ նման գործողությունների մեջ գնդերեցների ներքաշումը և կիրառվող հարկադրանքները վտանգում են այս ինստիտուտի առաքելությունը, ինչը լուրջ հարված է Հայոց բանակին և ազգային անվտանգության հիմքերին։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին