▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լու՞րջ, ես պետք է այդ հիմարությունը մեկնաբանեմ․ Ռոբերտ Քոչարյանը՝ ՔՊ-ականի խոսքերի մասին

Լու՞րջ, ես պետք է այդ հիմարությունը մեկնաբանեմ․ Ռոբերտ Քոչարյանը՝ ՔՊ-ականի խոսքերի մասին

Այս իշխանությունը պարտությունը շարունակաբար մի պրոցեսի է վերածել. Ռոբերտ Քոչարյան

«Անընդհատ` 4 տարի շարունակ, մենք գտնվում ենք նույն շրջանում` ինչ-որ բան տալ, զիջել, ինչ-որ բանից հրաժարվել։ Դա ուղղակի շատ ծանր ու մաշեցնող մի երևույթ է մեր ժողովրդի համար։ Միգուցե այս ֆոնի վրա Ցեղասպանության ուրացումը  շատ ավելի ծանր ընկալում է ստանում շատ շատերի մոտ»,–Ծիծեռնակաբերդում լրագրողներին ասաց ՀՀ 2–րդ նախագահը։

Խոսելով Ցեղասպանության մասին` Քոչարյանը հիշեցրեց, որ ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի մեջ այդ հարցը մտցնողը հենց ինքն է եղել, և որ իր կառավարման շրջանում ամենից շատ քանակով երկրներն են ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ 

***

Դրոշը այրելը քննադատում են այն մարդիկ, ովքեր 2015–ին ՌԴ դեսպանատան մոտ Ռուսաստանի դրոշն էին փորձում վառել, հետո ոտնատակ էին տվել. Ռոբերտ Քոչարյանը` երկակի ստանդարտների մասին

«Եթե դա ընդհանրապես անընդունելի է, հարց է առաջանում` երկակի ստանդարտները Ռուսաստանի և Թուրքիային նկատմամբ ընդունելի են, թե ոչ։ Ուղղակի ամոթ է, այդ թեմայից գոնե իրենք իրավունք չունեն խոսելու»,–Ծիծեռնակաբերդում լրագրողներին ասաց ՀՀ 2–րդ նախագահը։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին