Լոս Անջելեսում, բացառությամբ AMGA հեռուստակայանի` հայկական մյուս խոշոր հեռուստաընկերությունները թաքնվել էին գետնախորշում, մասնավորապես, USARMENIAN և ARTN SHANT-ը , որոնք իրենց տեղական լուրերով Աֆրիկայից հասան մինչև Չինաստան, բացի Գյումրու ողբերգական դեպքի մասին լուսաբանելուց: Ցավալի էր, որ մոմավառությանը չմասնակցեցին և իրենց հոգևոր զորակցությունը չհայտնեցին համայնքի հոգևոր այրերը, չմասնակցեցին երիտասարդական միությունները, արվեստագետները, Գրողների միության 400 -ից ավելի ,,անունով,, գրողները, ,,հին ու նոր,, կուսակցությունները, ,,ազատամարտիկ,, կոչվածները , անգամ` Լոս Անջելեսում բնակվող գյումրեցիները, բացի մի քանիսից: Ցավալի էր, բայց միևնույն ժամանակ փաստ, որ մոմավառությունը Լոս Անջելեսի ՀՀ հյուպատոսության շենքի մուտքի մոտ էր և ոչ մի դիվանագիտական ներկայացուցիչ դուրս չեկավ միանալու մոմավառությանը և իր խոսքը ասելու կատարվածի մասին: Լոս Անջելեսում բնակվող հայեր, ինչքան կարող եք անտարբեր լինել նման դաժանության հանդեպ, երբ նման անտարբերությունը կարող է ծնել մեկ այլ պերմյակովներ՝ իրենց գազանաբարո արարքներով:
Լոս Անջելեսում բնակվող հայեր, ինչքա՞ն կարող եք անտարբեր լինել նման դաժանության հանդեպ...
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


