ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը.
«Սրանք լրիվ փորձանք են:
Առավոտից երեկո նիկոլական պդոպագանդան ու քպ-ականները մեղադրում են ՌԴ-ին ՀՀ-ի դեմ «հիբրիդային պատերազմ» մղելու մեջ, բայց Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում շնոհակալություն է հայտնում Պուտինին Հայաստանի ու Ադրբեջանի միջև «խաղաղության գործընթացին օժանդակելու համար»։
Ով ձեզ քննադատում է, «ռուսի շպիոն» եք անվանում, հիմա գնացել եք Ռուսաստան ջան-ջիգյար եք անո՞ւմ։
Եթե ՌԴ-ն օժանդակում է «խաղաղության գործընթացին», ինչո՞ւ եք հակառուսական հիստերիան խոդի տվել էս մի քանի ամիս է:
Ո՞վ ՌԴ-ում հանդիպումներ էր ունենում, sms -ով Արևմուտքին բողոքում էիք, թե տեսեք-տեսեք, ընդդիմադիրները ռուսների հետ մոտ են։
Այո, մենք գտնում ենք, որ հայ-ռուսական դաշինքը բխում է ՀՀ պետական շահերից ու այդ պատճառով էլ զարգացնում ենք մեր կուսակցական կապերը «Միասնական Ռուսաստան»-ի հետ։
Դուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե ՌԴ-ին մեղադրում եք ՀՀ-ի դեմ «հիբրիդային պատերազմ» մղելու մեջ։
Ինքնիշխանություն եմ է ասել»:
Դիտեք նաև՝
***


