Լիբանանում մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն իր սեփական տանը, կան զոհեր եւ վիրավորներ: Բժիշկների և անվտանգության ոլորտում աղբյուրների տվյալների համաձայն զոհերի թվում են ահաբեկիչն ու իր ընտանիքի անդամները։ Վիրավորվել է առնվազն 6 մարդ, այդ թվում՝ զինվորականներ։
Այս մասին հաղորդում է Daily Star-ը:
Միջադեպը տեղի է ունեցել երկրի հյուսիսում, երբ ահաբեկչի տուն են ներխուժել զինվորականները: