▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լֆիկն աշխատում է «կպավ՝ կպավ» սկզբունքով․ 1 կգ «կառալյոկը» 7000 դրամ է

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ «Փակ շուկայի «Երեւան սիթիում» մեկ կիլոգրամ կառալյոկի կիլոն 6620 դրամ է։

Քաղաքացիներից մեկը չէր հավատում աչքերին՝ «Ուժըս, ազիզ ջան, կարո՞ղ է` սխալ եմ տեսնում. գինը կասե՞ս»։

Քաղաքացու գիտակցության մեջ չէր տեղավորվում, թե ինչպես կարող է տնտեսվարողն այդքան լկտիանալ, որ 4 հատիկ կառալյոկը վաճառի մոտ 7 հազար դրամով։

ՀՀԿ-ական պատգամավորից ՔՊ-ի սրտի օլիգարխ դարձած Սամվել Ալեքսանյանը ուղղակի բեսպրեդել է հաստատել իր «Սիթիներում»` ինչ կամայական գին ուզում է` դնում է։

Օրերս գրել էինք, որ «Սիթիում» նաեւ ծխախոտի բաց վաճառք են իրականացնում, ինչն օրենքով արգելված է` ծխախոտային արտադրատեսակները կամ դրանց փոխարինիչները պետք է վաճառվեն փակ ցուցափեղկերում։

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը փոխանակ նման բաներով զբաղվի` ոչինչ չի տեսնում եւ ոչինչ չի անում:

Այսօր նույնպես նկատեցինք, որ «Երեւան սիթիում» ծխախոտը վաճառվում է բաց ցուցափեղկերում։

Վաճառողին հարցնում ենք՝ ինչո՞ւ չեք փակում, չէ որ օրենք գոյություն ունի, ամաչելով պատասխանում է՝ ցուցափեղկը կոտրվել է։

Զարմանալի զուգատիպությամբ կոտրվել էր միայն Լֆիկի «Ալեքս» ընկերության ծխախոտների ցուցափեղկը»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին