▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լևոն Քոչարյանի ելույթից հետո լեզվակռիվ և ծեծկռտուք ԱԺ–ում

Լեզվակռիվ և քաշքշուկ ԱԺ–ում

Լևոն Քոչարյանը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի և Ալեն Սիմոնյանի հնչեցրած վիրավորանքներն ու ասաց. «Ալեն Սիմոնյանն այս ամբիոնից որ ընկնի, շատ ցավոտ է լինելու»։

Սրանից շատ վրդովվեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը և սպառնաց դուրս շպրտել, ինչից հետո ծեծկռտուք սկսվեց։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն իր ելույթի ժամանակ անդրադարձավ Նոր Նորքի թաղապաետարանի միջադեպին․ «Ի վերջո ավելի խիստ մեղադրանք է դրվել ծեծվողի վրա, քան ծեծողի։ Ու Նիկոլ Փաշինյանը, չընդունելով բռնությունը, ասում է՝ դե մարդ է, կարող է ինքնատիրապետումը կորցնել։ Բայց երբ Արմեն Գրիգորյանն անհաջող միտք էր արտահայտել, չեն ասել՝ դե մարդ է, կարող է սխալ է արտահատվել, տարել են կալանքի ու էդ մարդը մահացել է դատարանի դահլիճում։ Երբ, օրինակ, գիտնական Ղարիբ Բաբայանը բորբոքվել է հրապարակի ադրբեջանական ակցիայից, չեն ասել՝ տուն-տեղ կորցրած մարդ է, կալանքի միջնորդություն են ներկայացրել»,- ասաց Քոչարյանը՝ օրինակ բերելով նաև Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի, զոհվածի ծնողի և այլոց կալանավորման դեպքերը։ «Իսկ այս դեպքում ասում են՝ դե մարդ ա։ Երկակի ստանդարտներն ուղղակի ճչացող են»,- նշեց Քոչարյանը՝ անդրադառնալով նաև Նիկոլ Փաշինյանի կողմից նախկին նախագահներին բանավեճի հրավիրելու թեմային․ «Էս առաջարկն անելով՝ Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ խելքը գլխին մարդը չի գալու, չի բանավիճելու։ Նա ուզում է ցույց տալ, որ ինքը ճիշտ է»,- ասաց Քոչարյանը՝ մեղադրելով Փաշինյանին Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու, հանրության մեջ անհիմն ստեր արմատավորելու մեջ։ «Ասում է՝ ուր գնում եմ, ասում են՝ ինչո՞ւ Քոչարյանը նստած չի։ Մեզ էլ ասում են՝ էս անհայրենիք դավաճանները ոնց է՝ մինչև հիմա ազատության մեջ են»,- նշեց Քոչարյանը՝ հավելելով․ «Իմ գործընկերներին անվանում է համբալ. հետո գնաց Մոսկվա, նայե՞լ եք էդ տեսանյութերը, հիմա ո՞վ է համբալ։ Իսկ Ալեն Սիմոնյանը իմ կին գործընկորեջն ասում է՝ դուրս կշպրտեմ դահլիճից, Ալեն Սիմոնյանը թող ուշադիր լինի. երբ իրեն դուրս շպրտեմ շատ ցավոտ է լինելու»։

***

ԱԺ նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն իր ելույթում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցրած սպառնալիքներին ու նրա «հիստերիկ» պահվածքին․ «Ընդդիմադիր գործընկերներին նայելով՝ Փաշինյանն ասում է «համբալներ». հաջորդ օրն ինքը գնաց Մոսկվա, տեսե՞լ եք այդ տեսանյութերը. հիմա ո՞վ է համբալ, կամ Ալեն Սիմոնյանը, ով կին պատգամավորին ասում է՝ դուրս կշպրտեմ դահլիճից, Ալեն Սիմոնյանը թող իմանա՝ երբ որ իրեն դուրս շպրտեմ այնտեղից, շատ ցավոտ է լինելու»։ Քոչարյանի այս խոսքերից անմիջապես հետո ելույթ ունեցավ Աժ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը՝ վիրավորելով Լևոն Քոչարյանին և 2-րդ նախագահին․ «Ժողովուրդը Ռոբերտ Քոչարյանի մասին ասում է՝ հայրը թուրք է, անուն էլ են ասում, բայց մենք երբևէ այստեղից նման բան չենք ասել, ասում են՝ անհայրենիք դավաճան են, Արցախը լքել են, պատերազմական իրավիճակում Արցախը թողել են ընտանիքով, գնացել են»,- ասաց Արշակյանը։ Նրա ելույթից հետո ծեծկռտուք սկսվեց դահլիճում։

***

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երեխան լաց լինելով գալիս ա տուն, ասում ա՝ «Մամ, բակում ինձ ասեցին Ռոբերտ Քոչարյան»:
Մայրը ի պատասխան ասում է՝
«Հա, հա՛, դու բան չէիր արել, քեզ հենց ընենց տեղն ասեցին Ռոբերտ Քոչարյա՞ն»:
Քեզ ամբողջ կյանքում ասելու են Ռոբերտ Քոչարյան, իսկ դու լացելու ես ու արդարանաս:
Դեռ այսքանը...»:

***

Արցախի ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բա որ թաղում երեխուն Ալեն Սիմոնյան ասեն, ինչ ա լինելու։ Լավ կլինի մոտակայքում ոստիկանություն լինի, թե չէ, եթե երեխան մի քիչ հասուն եղավ, կարա ամեն ինչ վատ ավարտվի։
Հ.Գ. Ասեցի՝ «բարև», ասեց՝ «բարև, Ալեն Սիմոնյան»

***

ՔՊ-ականների ու ընդդիմադիրների միջև վիճաբանությունից ու գերլարված իրավիճակից հետո, ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը շարունակեց իր ելույթը․ «Երկրի վարչապետին բան ասեք՝ այնպիսի հարված կստանաք, չեք պատկերացնում: Ոտքերներդ տակներիցդ կփախչի, չեք դիմանա: Պարոն Օհանյան, դուք չեք կարող, նույնիսկ համարժեք չի ձեր խոսքը։ Ձեր խոսքը բանի տեղ դնող չկա, արժեզրկված է, դուք Քոչարյան Ռոբերտի պաշտպանն եք, Մարտի 1-ին ժողովրդին սպառնացած, բանակի ողնաշարը կոտրած ուժային եք, չունեք այդ իրավունքը ինձ բան ասելու։ Պետք է հանգիստ նստեք, լսեք, հարվածներն ուտեք»,- ասաց Արշակյանը։

Դիտեք նաև՝

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ընտրություններին դեռ մի ամբողջ տարի կա, բայց Նիկոլի պուճուրները արդեն սկսել են ցուցադրել իրենց ամենախորը հավատարմությունը իրենց դավաճան առաջնորդին։ Ինչո՞ւ։ Որ ապահովեն իրենց տեղը հաջորդ ցուցակում։ Շատ լավ հասկանում են, որ հաջորդ անգամ իրենց քանակը զգալիորեն պակաս է լինելու, ու հիմա ամեն մեկն փորձում է առաջ և աչքի ընկնել նիկոլին շողոքորթելու մրցավազքում։
Այսօրվա մեկ այլ դիտարկում։ Նիկոլի լավագույն սաներից՝ Վահագն Ալեքսանյանն ու Արթուր Հովհաննիսյանը, որոնք սովորաբար ամենաբարձրաձայն ու կեղծ քաջությամբ են հանդես գալիս, այսօր նկատելիորեն լուռ ու հեռու էին։ Սկզբում չհասկացա՝ ինչն է փոխվել, նույնիսկ հաճելիորեն զարմացա։ Բայց հետո պարզվեց պատճառը։ Պարզապես իշխանական խմբակցության կեսը դահլիճում չէր, ու այս քաջ տղերքը հանկարծ անջատել էին իրենց «դուխով» ռեժիմը։ Պարզվում է՝ իրենց խիզախությունն աշխատում է միայն, երբ 10-ը 1-ի դեմ է, կամ երբ դիմացինն իրենց ծնողի տարիքին է»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին