▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կվերապրենք նաև Նիկոլի իշխանությունը, բայց կկարողանա՞ արդյոք Հայաստա՛նը վերապրել»

ԱԱԾ պահեստազորի սպա  Զոհրաբ Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Այն, ինչ արել են նախկինները, մենք գիտենք, այն, որ նրանք պատասխանատվություն չեն կրել դրա համար՝ դա ևս հայտնի է: Սակայն օրինաչափ հարց է առաջանում, թե Նիկոլ Փաշինյանը և յուր թիմը, իշխանությունը ստանձնելուց հետո, ի՞նչ են փոխել Հայաստանում: Ի՞նչն էր խանգարում Փաշինյանին, ամբողջական իշխանությունը ստանձնելուց հետո, իր կառավարման 7 տարիների ընթացքում շտկել իր իսկ մատանշած՝ նախկիններիի սխալները: Ժողովրդի իշխանությունը գրպանած՝ նա ավերեց ու շարունակում է ավերել:

Կադրային քաղաաքականությունը՝ խայտառակ, ծառայողական և պետական արտոնությունները՝ հարաճուն, հանրության առջև հաշվետվողականությունը՝ զրոյական, սոցիալական պաշտպանվածությունը՝ նվաստացուցիչ ցածր, երկիրը օտար պետության կցորդի վերածած, թշնամիներից սարսափած, բանակը կազմալուծող, ազգային հոգևոր արժեքները քամուն տված, ազգային նյութական արժեքները թշնամական շներին հանձնած՝ սա է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը:

Մարդը երկրի փաստացի ղեկավար լինի, յոթ տարվա մեջ Հայաստանը հիմնահատակ ավերի, տարածքային կորուստների մատնի ու դրանից հետո գոռգոռա՞: Նիկոլ Փաշինյանը անիշխանությունը շփոթում է ժողովրդավարության հետ, ռազմական աղետալի պարտությունը ճանապարհատրանսպորտային հաղորդակցման հնարավորություն է դիտարկում:

Վախկոտությունը գոռոգռալով քողարկող, փաստարկների փոխարեն վիրավորանքներ և ստեր սփռող՝ սա է Նիկոլի վարչապետությունը՝ պատասխանատվության իսպառ բացակայությամբ:

Մենք վերապրել ենք նախկինների իշխանությունը, կվերապրենք նաև Նիկոլի իշխանությունը: Բայց խնդիրն այն է, թե կկարողանա՞, արդյո՞ք, Հայաստա՛նը վերապրել այս իշխանությունը»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին