shamshyan.com-ը գրում է, որ քիչ առաջ կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շտապ օգնության բրիգադը Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտայի 3-րդ վաշտի աշխատակիցների հետ հրազենային վնասվածքով 1 հոգու հիվանդանոց է տեղափոխել:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեպքի վայրում ՃՈ աշխատակիցները հայտնաբերել են հրազեն, իսկ այս պահին նշված վայր են ժամանում ոստիկանության Կոտայքի մարզային վարչության աշխատակիցները՝ ոստիկանության Կոտայքի և Բյուրեղավանի բաժինների ծառայողների հետ:
Հավաքվածները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, կրակոցներն արձակել է ավազակային հարձակում կատարողներից մեկը, ով իր ընկերներից մեկի հետ փորձել է գյուղի տներից մեկում «ռազբոյ անել» և գյուղացիները հետապնդել են նրան, որի ժամանակ էլ ստահակը կրակել է: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ գյուղացիները ՃՈ աշխատակիցների հետ բռնել են նրանցից մեկին, ում տեղափոխել են ոստիկանություն:
Մանրամասները` սկզբնաղբյուրում: