▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կքանդի՞ արդյոք նիկոլը Ծիծեռնակաբերդը. Արամ Գևորգյան

Բլոգեր, խմբագիր Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կքանդի՞ արդյոք նիկոլը Ծիծեռնակաբերդը. իհարկե ոչ։ Ինքը հանձնելու մասնագետն ա, քանդելու գործը իր ախպոր մասով ա։ Բայց այստեղ հատկանշականը հուշահամալիրի ենթադրյալ վերանորոգման ձևի մեջ է. բաց, բրախած, քանդած-թափած քարերով, ասես բարձունքն արդեն գրավված է ադրբեջանցիների կողմից։ Դիտավորությամբ փնթի մոտեցում բոլորի աչքի առաջ, որ հերթական անգամ քայքայեն մարդկանց լարված նյարդերը, խախտեն հոգեկան աշխարհն ու հավելյալ սթրեսի ենթարկեն։

Ու զարմանալին, որ հիմնանորոգման ճարտարապետական խմբի ղեկավարը այն նույն մարդն է՝ Սաշուր Քալաշյանը, ով հենց հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի նախագծի համահեղինակներից է։ Տեսնես պարոն Քալաշյանը ևս համակարծի՞ք է, որ հուշահամալիրը պետք է այդպես քանդել, քարերը այս ու այն կողմ գցել, ու օրերով թողնել այդ տեսքին։

Ախր սա պարզապես ինչ որ խանութի շինարարություն չի, որ սենց փնթի մոտեցում ցուցաբերեն։Հուշահամալիրը մեր կոլեկտիվ ցավի մարմնավորումն է, իսկ նման «բաց-բրախած» տեսքը գործում է սիմվոլիկ մեսիջի պես․ թե՛ ներսի, թե՛ դրսի համար։ Ներսի՝ մարդկանց սրտում հուսալքություն և ցասում ծնելու, դրսի՝ ցույց տալու, որ հայերը նույնիսկ իրենց ցեղասպանության զոհերի հիշատակը չեն կարողանում պատշաճ վերանորոգել»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին