▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոռուպցիոն ռիսկեր՝ ՀԷՑ-ում. հոսանքի կորուստները շեշտակի աճել են

«Հրապարակ»-ը գրում է. «Ռոմանոս Պետրոսյանի՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում ժամանակավոր կառավարիչ նշանակվելուց հետո կառույցում կադրային ջարդ է սկսվել։ ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանից 5.2 մլն դրամ աշխատավարձ ստացող Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքից ազատել է կառույցի հնաբնակ աշխատակիցներին և շարունակում է ազատել:

Հատկապես ՀԷՑ ստորաբաժանումների ղեկավարների հետ աշխատանքային պայմանագրերն են նախեւառաջ լուծարվում, և նրանց փոխարեն նշանակվում են ՔՊ-ականներ։ Չնայած ՔՊ-ականները դեռ կարճ ժամանակ են աշխատել, սակայն տեղեկություններ կան, որ հոսանքի կորուստների շեշտակի աճ է գրանցվել` տեխնիկական կորուստներից ավելի, ինչը կոռուպցիոն ռիսկի դրսևորում է»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին