Կոռուպցիոն գործով ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել։ Հակակոռուպցիոն կոմիտեից «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հաստատեցին, որ իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում երկու անձ է ձերբակալվել խոշոր չափերով կաշառք ստանալու և կաշառք տալու մեղադրանքներով։ Ձերբակալվածներից մեկը ՊԵԿ պաշտոնատար անձ է։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ ձերբակալված անձը ՊԵԿ հարկային տեսուչ է, որը մեղադրվում է 4 մլն դրամի կաշառք ստանալու մեջ։