ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ Քոնգրեսը պետք է քրեականացնի անչափահասների սեռափոխութունը, քանի որ սեռը փոխելը աստվածային կամքի խախտում է: «Ես ցանկանում եմ, որ Քոնգրեսն ընդունի օրենք, որն ամբողջությամբ արգելելու և քրեականացնելու է երեխաների սեռափոխությունը՝ մեկընդմիշտ վերջ տալով այն ստին, որ յուրաքանչյուր երեխա իր մարմնում թակարդի մեջ է: Սա մեծ սուտ է»,- ասել է Թրամփը: «Մեր ուղերձն ամերիկացի երեխաներին այն է, որ նրանք գեղեցիկ են այնպես, ինչպես Աստված է ստեղծել նրանց»,- նշել է Թրամփը՝ ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատի և Քոնգրեսի Սենատի առջև: Հունվարի 21-ին Թրամփը ստորագրել էր գործադիր հրաման, որով ԱՄՆ-ում ճանաչել է երկու անփոփոխ սեռեր՝ արական և իգական, և մերժել, այսպես կոչված, գենդերային գաղափարախոսությունը։ |