▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոլումբիայի փաստաբանները հայց են պատրաստում «Միսս Տիեզերք»-ում տեղի ունեցած սկանդալի պատճառով

De la Espriella Lawyers Enterprise փաստաբանական ընկերությունը հայտնել է, որ դատական հայց է պատրաստում «Միսս Տիեզերք- 2015» մրցույթի ժամանակ տեղի ունեցած սկանդալի պատճառով:

«Թագն իրավունք է, որը ստացել ենք մենք, և մեզ չեն կարող զրկել դրանից: Այս պահին մենք հայց ենք պատրաստում»,- գրել են կոլումբիական փաստաբանական ընկերության ներկայացուցիչները:

 Այս մասին գրում է РИА Новости-ն:

Հիշեցնենք, որ Լաս Վեգասում կայացած մրցույթի ժամանակ հաղորդավարը նախ հայտնել է, որ «Միսս Տիեզերք» մրցույթի հաղթող է դարձել Կոլումբիայի ներկայացուցիչ Արիադնա Գուտերեսը, բայց րոպեներ անց հայտնել է, որ սխալմունք է տեղի ունեցել, և ինքն իրական հաղթողի անունը չի ասել։ Գեղեցկության թագն Արևալոյի գլխից վերցվել է ու շնորհվել Ֆիլիպինների 26-ամյա ներկայացուցիչ Պիա Ալոնսո Վուրտցբախին:

 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին