▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոկա-Կոլան մեր ազգին ներողություն է պարտք․․․Արմեն Հարեյան

Դիտեք նաև՝

Արմեն Հարեյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կոկա-Կոլան մեր ազգին ներողություն է պարտք։ Ինձ այդպես է թվում։ Նա մեծ սխալից հետո առաջին ճիշտ քայլն արեց, բայց դա ամբողջական չի։ Ոնց որ համ քեզանից սնվեն, համ էլ նպատակադրված գան տունդ կեղտոտելու։ Դու իրենց բռնացնես, ու իրենք ասեն լավ, չենք անի։ Չէ, այդպես չի։ Մեր ներաշխարհը մեր տունն է, ու չի կարլի այն պղծել։ Շատերիս համար մեր մարմինները Սուրբ Հոգու տաճարներ են, դա առավել ևս չի կարելի պղծել։ Ձեր խմիչքը իմ սեղանը կամավորապես չի զարդարի, քանի դեռ դուք այս ազգից ներողություն չէք խնդրել, որ սրբապիղծին ուզում էիք բերել Հայաստան՝ թունավորելու մեր անտեղյակ երիտասարդների սրտերը։ Դուք ինչպե՞ս էիք մտածում նման բան անել։ Բա ձեր մեջ մի հատ թասիբով հայ տղամարդ չկա՞ր, որ ասեր, "էս ի՞նչ էք անում, էս ու՞մ էք բերում, ով պղծում է մեր սրբությունները։" Բայց առաջին ողջամիտ քայլն արեցիք, ու փառք Աստուծո։ Ընդունված պրակտիկա է, որ ընկերություններն ազնվորեն ներողություն խնդրեն իրենց սխալների համար։ Իսկ սա սխալ էր չէր, այլ ․․․։ Առաջարկում եմ երեկվա ձեր հայտարարությունն ավարտին հասցնել և պաշտոնապես, առանց մեղմացնելու, ազնվորն ու տղամարդավարի ներողություն խնդրել Հայ ազգից։ Ձեր արածը չի մոռացվի, բայց դա կլինի լավ "public relations" ահագին "damage control." Կսպասենք։

Իսկ մեր ժողովրդին սրտանց ասում եմ․ "Շատ ապրեք ժողովուրդ ջան։" 44-օրյա պատերազմից հետո հաշված պահեր են եղել երբ սիրտս ուրախացել է, որովեհտև հայրենիք եմ կորցրել։ Իսկ վերջին մի քանի օրերին դուք ժողովուրդ ջան չտեսնված միավորվեցիք ու ասեցիք "Ոչ Պղծությանը"։ Նույնիսկ այն մարդիկ, ովքեր մի գուցե չեն աղոթում, մի գուցե իրենց բերանն այդքան մաքուր չէ, մի գուցե Պատարագի չեն մասնակցում ու սուրբ կյանք չեն ապրում, բայց այնուամենայնիվ, կարմի գիծ քաշեցին, սահման դրեցին, ու ասեցին "մեր սրբություններին ձեռք չտաք, մենք դա չենք հանդուրժի։" Ապրեք ժողովուրդ ջան, որ ոտքի ելար ընդդեմ պղծության և հանուն սուրբ բաները սուրբ պահելու։ Հիմա նորից հանկարծ չթողնեք Քրիստոսին, այլ ավելի մոտեցեք մեր Տեր Աստծուն՝ Աստվածաշունչն ամեն օր ընթերցելով և հետևյալը պահելով։

Սրբապղծությունը տեղ չպետք է ունենա մեր սրբազան հայրենիքում: Եվ ոչ միայն դրսից չգա, այլ ներսից էլ արմատախիլ արվի: Սրբության կյանք պետք է ապրենք: Կինը պետք է լինի կնոջ նմա, տղամարդը` տղամարդու: Շնությամբ ու պոռնկությամբ չպետք է շարունակել ապրել: Ամուսնական դավաճանությունը տեղ չպետք է ունենա մեր ընտանիքներում: Ընտանեկան անկողինը սուրբ է և սեռական կյանքի միակ թույլատրելի վայրը: Ապականված բարքերով լեցուն սերիալները պետք է նետվեն աղբանոց: Դրան արտադրողները, եթեր արձակողները, փող աշխատողները հաշիվ են տալու երկնքում ամեն գայթակղած ու կործանած հոգու համար: Ահավոր է ընկնել կենդանի Աստծո ձեռքը: Բոլորս հիշենք, որ պղծությունը բերում է արյան: Մեր միտքն ու մարմինը պետք է սուրբ պահել։ Աստվածաշունչն ասում է, որ մարմինը Սուրբ Հոգու տաճարն է։ Ու պետք է այն սուրբ պահել, որ Աստծո Սուրբ Հոգին գա ու բնակվի ու Աստվածային շնորհներով զարդարի մարդուն: Պետք է դեն նետել ամեն տեսակ աղտեղություն, հոռի մտքեր և արարքներ: Սրբության դեմ ապստամբները պետք է կանգնեցվեն, իրենց արածների համար զղջան ու ապաշխարեն: Այս դեպքում առնվազն ներողություն խնդրեն մարդկանցից, ինչպես գրեցի վերևում։ Դա լավ է նախ իրենց համար։ Թէ չէ հատուցման ահեղ օրը ի՞նչ պատասխան են տալու Աստծո դատաստանի առաջ։

Ու ամենակարևորը։ Փառք մեր Տեր և Փրկիչ Քրիստոս Աստծուն, որ տեսավ մեր արդար վրդովմունքն ու լսեց մեր աղոթքի աղաղակը։ Մեր Տերն իսկյուն միջամտեց ու գործեց։ Եվ մենք տեսանք մեր Տիրոջ գործը։ Երանի թէ մենք սովորած լինեյինք փառք տալ Աստծուն 30 տարի առաջ ու այս բոլոր ժամանակներում, երբ Աստված մեզ մեծ շնորհ անելով հաղթանակ հաղթանակի հետ էր տալիս։ Մենք մեր հաղթանակները չվերագրեցինք Աստծուն, այլ հպարտացանք, վերագրեցինք մեզ, ու հեռացանք մեր Աստծուց։ Իսկ հիմա գիտակցաբար փոխենք սա, ու Աստծո գործը տեսնելով ասենք՝ Փառք Քեզ Ամենակալ Աստված, Փառք Քեզ։ Ամեն Ինչի Համար Տեր Փառք Քեզ։

Խնդրում եմ, դուք էլ տարածեք և իրազեկեք մարդկանց, եթե համաձայն էք ու այս խոսքերը դպնում են ձեր սրտին»։

***

Կարեն Արայանն էլ նույն թեմայով գրել է․ «Զգում ե՞ք կոկա-կոլայի համար ինչ տիպի «западло»-ա Հայերից ներողություն խնդրելը:

Հիմա էդ անհայտ ծագումով հեղուկը ԱՅՍՈւՀԵՏ գնողն ու սպառողը, դուք ասեք, ի՞նչ կարևոր գծի պակաս ունի: Թե՞ չունի, ամեն ինչ նորմալա ըստ ձեզ»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին