▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կլինիկական մահ» ախտորոշմամբ 1 տարեկան երեխային բժիշկները փրկել են․ երեխային ծնողը ծեծել է

Այսօր՝ մարտի 16-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Կեսգիշերն անց «կլինիկական մահ» ախտորոշմամբ Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել տղա երեխա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժիշկները մոտ 1 ժամ անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո, կարողացել են երեխայի սրտի աշխատանքը վերականգնել, սակայն երեխան դեռ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։

Տեղում ոստիկանները պարզել են, որ երեխային հիվանդանոց են տեղափոխել Արարատի մարզից, ինչից հետո ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ոստիկանության Մասիսի բաժին։

Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը 1 տարեկան 2 ամսական Ալեքսան Մ.-ն է և ըստ օպերատիվ տեղեկությունների՝ երեխային ծեծի է ենթարկել ծնողներից մեկը։

Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին