▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կլինի պատերազմ՝ 3 միավորի համար․ Եղիշե Մելիքյան

Աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու որակավորմանլ փուլի F խմբի 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը Դուբլինի «Ավիվա» մարզադաշտում կմրցի Իռլանդիայի ընտրանու հետ։

Մեր ընտրանու գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը նախախաղային մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանել է լրագրողների հարցերին։ 

«Կա ակումբը և հավաքականը գլխավորելու էական տարբերություն: Առաջին հերթին, ես պատասխանատու մարդ եմ, և ակումբում աշխատելիս նույնպես զգում էի պատասխանատվություն: Սակայն ազգային հավաքականի մարզիչ լինելը բոլորովին այլ մակարդակի պատասխանատվություն է: Տարբերությունը ոչ միայն աշխատանքի բնույթի մեջ է, այլև հոգեբանական մոտեցման: Ակումբում դու աշխատում ես ֆուտբոլիստների հետ, որոնք կապված են պայմանագրերով, և դու գիտես, թե ինչ պահանջել նրանցից: Իսկ ազգային հավաքականում խաղացողները հրավիրվում են հրավերով, այստեղ ֆինանսական հարցեր չկան: Այս դեպքում կարևոր են նվիրվածությունը և հայրենասիրությունը, որոնց վրա պետք է հիմնվել և աշխատել: Կարող եմ բերել նաև այլ օրինակներ, բայց սա է հիմնական միտքը:

Հայաստանի ազգային հավաքականը խաղում է հայ ժողովրդի համար: Հաշվի առնելով սփյուռքը՝ արտերկրում խաղալիս մենք ավելի շատ մտածում ենք նրանց մասին, որպեսզի օտար երկրում իրենք իրենց լավ և հպարտ զգան: Տանը խաղալիս մենք խաղում ենք Հայաստանի հայերի համար, որպեսզի ցույց տանք հաղթողի հոգեբանություն: Երկու դեպքում էլ մեր նպատակն է ոգևորել մեր հայրենակիցներին:

Երբ մենք տանը հաղթեցինք Իռլանդիային, ես ասացի, որ նրանց մոտ խաղալիս լինելու է բոլորովին այլ ֆուտբոլ: Մենք հոգեբանորեն պատրաստվել ենք, քանի որ գիտենք, որ այս խաղը մեզ համար շատ դժվար է լինելու: Մրցակիցը նախորդ խաղում պարտվել է և հասկանում է, որ սա իր վերջին հնարավորություններից մեկն է: Նրանք գիտակցում են, որ պետք է հաղթեն՝ մրցաշարում շանսեր պահպանելու համար: Մենք լավ հասկանում ենք նրանց մոտիվացիան և գիտենք, որ խաղը 100 տոկոսով տարբեր է լինելու: Մենք հոգեբանորեն պատրաստ ենք:

Ես խոսում էի հենց այդ մասին՝ ընդգծելով, որ գիտակցում ենք մրցակցի լրջությունը, նրանց մոտիվացիան և պատասխանատվությունը: Մենք նույն իրավիճակում ենք: Երկու թիմերն էլ վերջին խաղերում պարտվել են, կորցրել են կարևոր միավորներ: Ե՛վ մենք, և՛ մրցակիցը հասկանում ենք, որ այս երեք միավորները կարևոր նշանակություն ունեն: Այդ պատճառով վաղը մեզ սպասվում է պատերազմ: Թե ով կհաղթի՝ վաղը ցույց կտա»,- նշել է Մելիքյանը։

Հանդիպումը կկայանա այսօր, Երևանի ժամանակով 22։45-ին։ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին