ԱՄՆ-ի Ալաբամա նահանգում բնակվող տարեց կինը մոտ 4 շաբաթ ապրել է ամուսնու դիակի հետ և չի կասկածել, որ վերջինս մահացել է: Երբ նրան հայտնել են ամուսնու մահվան մասին, կինը հոսպիտալացվել է:
76-ամյա Ջեսի Քիրբին մահացել է առողջության հետ կապված խնդիրների պատճառով: Սենյակի դուռը, որտեղ նա մահացել է, փակ է եղել, իսկ կինը` 78-ամյա Դորիս Քիրբին, շարունակել է ապրել տան այլ սենյակներում:
Ոստիկանները տղամարդու մարմինը պատուհանից տեսել են այն ժամանակ, երբ զույգի հարազատների խնդրանքով, ովքեր անհանգստացել են, որ մի քանի օր չեն կարողացել նրանց զանգահարել, այցելել են տարեց ամուսինների տուն: Ննջարանում նաև երկու սատկած շուն է գտնվել:
Աղբյուրը` replik.am