▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կինը կորցրել է իր «հավատարմության գոտու» բանալին և օգնության դիմել հրշեջներին

Իտալիայի Պադովա քաղաքում տարօրինակ դեպք է տեղի ունեցել: Միջին տարիքի բնակչուհին ներկայացել է տեղի հրշեջ ծառայություն և խնդրել կոտրել իր «հավատարմության գոտու» կողպեքը: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:

Հատկանշական է այն փաստը, որ սկզբում հրշեջները չեն հասկացել, թե կոնկրետ ինչի համար է կինը դիմել իրենց, սակայն վերջինս բացատրել է եղելությունը: Փրկարարներին, այնուամենայնիվ, կարողացել են օգնել կնոջը՝ բացելով նրա հավատարմության գոտին: Այնուհետև գործին միջամտել են ոստիկանները՝ պարզելու համար, թե ով է նրան ստիպել հագնել այդ աքսեսուարը, որով հնում տղամարդիկ հավատարիմ էին պահում իրենց կանանց:

Կինը բացատրել է իրավապահներին, որ սեփական կամքով է դիմել այդ քայլին , որ իրականում ինքն ընտանեկան բռնության զոհ չէ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին