▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կինը 10 միլիոն աշխատավարձով ՀայՓոստի տնօրեն կդառնա՞ր, եթե Կոնջորյանը պատգամավոր չլիներ»

«ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի կինն աշխատում է Հայփոստում: Ըստ հայտարարագրի՝ 2021-ին նրա տարեկան աշխատավարձը 6,8 մլն դրամ էր, 2022-ին՝ 9,5 մլն, 2023-ին՝ 10,5 մլն, անցած տարի էլ նա դարձավ Հայփոստի տնօրեն: Այս թռիչքաձև աճն արդյո՞ք որևէ աղերս ունի կոռուպցիոն որևէ գործարքի հետ ու եթե Կոնջորյանը չլիներ իշխող խմբակցության ղեկավար, արդյո՞ք նրա կինն այս թռիչքը կունենար, այս կարիերան կկարողանար հաղթահարել»,- դիմելով Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին՝ հարցրեց պատգամավոր Թագուհի Թովմասյանը: Պաշտոնյան ասաց, որ չի կարող հարցադրմանը պատասխանել. «Ձեր նկարագրած դեպքի մասով չեմ կարող նկատել որևէ կոռուպցիոն բնույթի տվյալ: Եթե ունեք տվյալներ հանցանքի վերաբերյալ, խնդրում եմ պատշաճ հաղորդում ներկայացնել կոմիտե»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին