▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կգան երիտասարդներ, կվերադարձնեն երկրի խորհրդանիշները և հողերը»․ Գայանե Ասլամազյան

Դերասանուհի Գայանե Ասլամազյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Չգիտեմ՝ դա ինչպիսի՛ ինքնիշխանություն է, երբ նույնիսկ վախենում ես Արարատի նշանը ունենալ: Ես մինչև այս ստոր արարածի իշխանության գալը երկիրն եմ ուզում։
Ուզում եմ ի սրտե ուրախանալ իմ երկրի համար, նրա բնակիչների ապահովության, բարեկեցության, աշխարհի կողմից հարգված ու պատված լինելու համար։ Ուզում եմ, որ ազատվենք այս նվաստացած, ստորացված, պատիվը կորցրած վիճակից։
Շնորհավոր անկախությունդ, իմ հրաշք երկիր, հավատում եմ, որ կգան պատվով և հայրենասիրությամբ լցված երիտասարդներ, որոնք կվերադարձնեն քո փառքը, պատիվը, խորհրդանիշները և հողերը ու կստեղծեն նոր, երջանիկ ու ծաղկուն քրիստոնյա երկիր»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին