Քիչ առաջ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր պատին գրել է, որ "Սյունքի մարզպետարանի հետ հարցը քննարկելու արդյունքում" որոշում է կայացվել չեղյալ հայտարարել` «Կապանի դպրոցներից մեկում փոխտնօրենի նշանակման մասին որոշումը»: Ապա ԿԳ նախարարը շնորհակալություն է հայտնել լրատվական միջոցներին` «օպերատիվ աշխատանքի համար»: Ինձ թվում է, որ Կապանի` կոնկրետ թիվ 6 դպրոցի տնօրեն տիկին Մարինե Դավթյանը իզուր բացահայտեց, որ պարոն Զարզանդը երկու կարմիր դիպլոմ ունի, դեռ դրա ժամանակը չէր,կամ էլ, մեր երկրում բարձրագույն կրթության դիպլոմը, այն էլ` կարմիր, այն էլ` երկու հատ, հեչ էլ բավարար չէ դպրոցի փոխտնօրեն նշանակվելու համար: Հա, ԿԳ նախարարն էլ, փաստորեն, լրատվական միջոցների «օպերատիվ աշխատանքից» է իմացել, որ «տենց բանա եղել», եւ «տուտժե» հարցերը լուծեց. ա կակժե:
ԿԳ նախարարը լրատվամիջոցների «օպերատիվ աշխատանքից» է իմացել, որ «տենց բանա եղել»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին