▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կայծակի հարվածից զինծառայող է մահացել

Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, կայծակնահարության հետևանքով մահացել է ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Արմանի Մարգարյանը:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։

***

Yerevan.Today-ը գրում է, որ կայքին հայտնի է դարձել, որ կայծակի հարվածից Սիսիանի դիրքերում մահացել է զինծառայող Մարգարյան Նարեկը։

Վերջինս 30 օրից պետք է զորացրվեր։

Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին