▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կայացել է «Կորիզ-Ֆիզմաթ» մաթեմատիկայի մրցույթի առաջին փուլը

 2025 թվականի ապրիլին տեղի ունեցավ «Կորիզ-Ֆիզմաթ» մաթեմատիկական  համադպրոցական մրցույթի առաջին՝ առցանց փուլը, որն իրականացվում է «Կորիզ կրթական ծրագիր» ՓԲԸ-ի, ԵՊՀ-ին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի և  «ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲԸ-ի համագործակցությամբ։

Առցանց փուլին մասնակցել են ավելի քան 7,000 աշակերտներ Երևանից և ՀՀ բոլոր մարզերից, ներառյալ միջնակարգ դպրոցների 3-12-րդ դասարանի աշակերտներ և քոլեջների ուսանողներ՝ անկախ նրանց գիտելիքի մակարդակից։
Այս մրցույթը նպատակ ունի խթանել մաթեմատիկական մտածողության զարգացումը, բարձրացնել աշակերտների մոտիվացիան և ապահովել հավասար հնարավորություններ՝ մասնակցելու կրթական նորարար միջոցառմանը։
Մրցույթի երկրորդ՝ եզրափակիչ փուլը կանցկացվի մայիսին՝ առկա ձևաչափով, Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցում։ Մասնակցելու են առցանց փուլի լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցները։ Դրան կհաջորդի Հայաստանի ամենամեծ կրթական շոու-մրցանակաբաշխությունը, որին կմասնակցեն շուրջ 3,000 աշակերտներ, ծնողներ, ուսուցիչներ և դպրոցների ղեկավարներ։ Միջոցառումը լինելու է գիտելիքի և կրթության տոն՝ նվիրված աշակերտների ձեռքբերումներին։

«ԹԵԼ-ՍԵԼ» ընկերությունը հանդիսանալով Հայաստանի վճարահաշվարկային առաջատար ընկերություններից մեկը՝ հավատարիմ է իր սոցիալական պատասխանատվությանը՝ նպաստելով կրթության ոլորտի ռազմավարական զարգացմանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին