«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունները ոչ միայն Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին են ուզում գահընկեց անել, այլև ուզում են փակել եկեղեցու քարոզչական միակ հեռուստաալիքը՝ «Շողակաթ»-ը: Իշխանական պատգամավորները ողջունեցին առաջարկը։ ՔՊ-ական մյուս պատգամավոր Թագուհի Ղազարյանն էլ առաջարկեց մրցութային կարգով ապահովել ֆինանսի տրամադրումը։ Պատգամավորի համոզմամբ՝ «Շողակաթ»-ն ուղղակի «վերցրել և տրամադրել են կրոնական կառույցի, որն ամենեւին ամբողջ քաղաքացիներին չի ներկայացնում»։ Ղազարյանը նշել էր՝ պետք է ամբողջովին մշակութային ալիք ունենալ։ Թագուհի Ղազարյանին անհանգստացրել էր նաև այն, որ հեռուստաընկերությունն անդրադարձել էր «Սրբազան պայքար»-ին, սակայն «Շողակաթ»-ի անդրադարձը եղել է միայն եկեղեցական կյանքի տրամաբանությամբ, և հեռուստաալիքը դադարել էր լուսաբանել պայքարը, երբ սառեցվեց Բագրատ Սրբազանի հոգևոր ծառայությունը։ Օրաթերթին Թագուհի Ղազարյանը հայտնեց, որ քննարկումներ են ընթանում այս պահին, սակայն թե ինչ փուլում են այդ քննարկումները և ինչ են առաջարկում «Շողակաթ»-ի փոխարեն, ինչ նախագիծ են ունենալու՝ մանրամասներ չհայտնեց։ ՔՊ-ական պատգամավորը միայն տեղեկացրեց, որ մոտակա ժամանակներս որոշում կկայացնեն «Շողակաթ» հեռուստաընկերության վերաբերյալ և հանդես կգան հրապարակային հայտարարությամբ»։ Դիտեք նաև՝ |
Կաթողիկոսին հեռացնելուն զուգահեռ՝ Շողակաթ TV-ն էլ կփակեն
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Մամուլ ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին