▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարինե Սմբատյան, դուք ուժեղ եք, իսկ Ձեզ աշխատանքից հեռացնողները՝ թույլ․․․Շիրազ Մանուկյան

Կարինե Սմբատյան, դուք ուժեղ եք, իսկ Ձեզ աշխատանքից հեռացնողները՝ թույլ․․․Շիրազ Մանուկյան

***

Նշենք, որ Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի դպրոցի տնօրեն Կարինե Սմբատյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր․ «ՊԱՇՏՈՆԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ Է, ՀԱՅՐԵՆԻՔԸ՝ ՀԱՎԵՐԺ
Այսօր ես այլևս չեմ զբաղեցնում դպրոցի տնօրենի պաշտոնը, բայց ես երբեք չեմ դադարի լինել հայ մանկավարժ և հայ սպա՝ իմ հոգու ներսում։ Իմ հեռացումը կամ պաշտոնից զրկվելը փոքրագույն գինն է այն ամենի դիմաց, ինչին ես հավատում եմ և ինչին ծառայում եմ։ Ես չեմ կարող լռել, երբ հարվածի տակ են դրվում մեր սաների հոգևոր ու հայրենասիրական արժեքները: Այն դրոշը, որն այսօր դարձել է քննարկման առարկա, պարզապես խորհրդանիշ չէ. այն մեր աշակերտների համար կենդանի հիշողություն է, սրբություն և պատգամ՝ գրված մերօրյա հերոսների ձեռքով:
Ես հպարտ եմ իմ աշակերտներով։ Նրանք ապացուցեցին, որ մեր տարիների աշխատանքն իզուր չի անցել։ Երբ երեխաները բարձրաձայնում են Արցախի դրոշը՝ մեր սուրբ մասունքը պաշտպանելու մասին, նշանակում է՝ մենք կրթել ենք Արժանապատիվ Սերունդ:
Իմ պատասխանը նրանց, ովքեր փորձում են հրահանգներով «մաքրել» մեր հիշողությունը, մեկն է.
Պարոն մարզպետ.
․ Դուք կարող եք հեռացնել ինձ պաշտոնից, բայց չեք կարող հեռացնել հայրենասիրությունը իմ սրտից։
․ Դուք կարող եք հրամայել հանել դրոշը, բայց չեք կարող ջնջել մեր հերոսների ստորագրությունները մեր հոգիներից։
Ես միացել եմ «Ուժեղ Հայաստան» թիմին, որովհետև տեսնում եմ, որ այսօր մեր երկրին օդ ու ջրի պես պետք է պայքար՝ հանուն արժեքների, հանուն սրբությունների և հանուն մեր երեխաների ապագայի։ Ես շարունակելու եմ իմ պայքարը արդեն որպես ազատ քաղաքացի՝ սատարելով յուրաքանչյուրին, ով չի վախենում տեր կանգնել մեր ինքնությանը։
Պատիվ ունեմ»։

Ավելի վաղ «Հրապարակ» թերթը գրել էր. «Արցախի դրոշը դպրոցի «փառքի անկյունից» չհեռացնելու համար օրերս աշխատանքից ազատման դիմում է գրել Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի դպրոցի տնօրեն Կարինե Սմբատյանը։

Դրոշն Արցախի Հադրութի շրջանից են ուղարկել Սարդարապատի աշակերտներին՝ ի նշան երախտագիտության, որ դպրոցի սաները թե՛ ապրիլյան պատերազմի, թե՛ 44-օրյայի օրերին քաղցրավենիք են ուղարկել Հադրութի զինծառայողներին։ Նրանք էլ դրոշի վրա իրենց անունները գրված՝ ուղարկել են դպրոցին։ Սակայն Փաշինյանի արցախատյաց քաղաքականության արդյունքում եւ ԿԳՄՍՆ-ից վերջերս դպրոցներին ուղարկված շրջաբերականից հետո դպրոցի տնօրինությունը կանգնել է ընտրության առաջ՝ կա՛մ հեռացնել հերոսների անկյունը՝ դրոշը ներառյալ, կա՛մ տնօրենը պետք է հրաժեշտ տա պաշտոնին։

Սկզբում Արմավիրի փոխմարզպետն է որպես սուրհանդակ գնացել, սակայն չի կարողացել ճնշել Կարինե Սմբատյանին եւ ձեռնունայն հեռացել է։ Ապա անձամբ մարզպետ Վահրամ Խաչատրյանն է դպրոց այցելել ու տնօրենին հորդորել՝ կա՛մ հեռացնում է, կա՛մ ինքն է հեռանում։ Սմբատյանը երկրորդ ճանապարհն է ընտրել, երեկ նաեւ գրառում էր արել. «Պաշտոնը ժամանակավոր է, հայրենիքը՝ հավերժ։ Իմ հեռացումը կամ պաշտոնից զրկվելը փոքրագույն գինն է այն ամենի դիմաց, ինչին ես հավատում եմ եւ ինչին ծառայում եմ։

Ես չեմ կարող լռել, երբ հարվածի տակ են դրվում մեր սաների հոգեւոր ու հայրենասիրական արժեքները: Այն դրոշը, որն այսօր դարձել է քննարկման առարկա, պարզապես խորհրդանիշ չէ. այն մեր աշակերտների համար կենդանի հիշողություն է, սրբություն եւ պատգամ՝ գրված մերօրյա հերոսների ձեռքով: ․․․Պարոն մարզպետ, Դուք կարող եք հեռացնել ինձ պաշտոնից, բայց չեք կարող հեռացնել հայրենասիրությունն իմ սրտից»:

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին