«Ուրարտու» բասկետբոլային ակումբը հայտնում է, որ ակումբի նախագահի պաշտոնը նորից ստանձնել է Կարեն Գիլոյանը: Նոր ղեկավարությամբ ակումբը պատրաստվում է նոր շնչով և մոտեցումներով ներկայանալ նոյեմբերին մեկնարկելիք Հայաստանի Ա Լիգայի առաջնությանը։
«Մեր նպատակն է վերադարձնել «Ուրարտուի» երբեմնի բարձր դիրքն ու հեղինակությունը, ձևավորել մրցունակ թիմ՝ երկրպագուների համար ապահովելով դիտարժան բասկետբոլ: Վստահ եմ՝ միասին կարող ենք հասնել նոր հաջողությունների», – նշել է Կարեն Գիլոյանը։
«Ուրարտու»-ն իր առջև դնում է ինչպես մարզական բարձր արդյունքների հասնելու, այնպես էլ հայկական բասկետբոլի զարգացմանն ու միջազգային հարթակներում Հայաստանի ներկայացվածությանը նպաստելու հստակ խնդիր:
Ակումբի կազմն ու մարզչական շտաբը կհրապարակվեն առաջիկա օրերին։
Դիտեք նաև՝
***