▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարելի է ասել՝ Նիկոլասծյոպական աղանդ ա, որը հաճախելու են իրենց իսկ քպ-ական աղանդավորները․ Վազգեն Սաղաթելյան

Վազգեն Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Եկեղեցու հետ այլևս կապ չունեցող կարգալույծ Սծյոպիկը հայտարարել ա, որ կիրակի պատրաստվում ա պատարագ մատուցել Սուրբ Հովհաննավանքում:

Նիկոլը տեղում հաստատել ա իր մասնակցությունը

Փաստացի սրանք սեպառատ ինչ-որ կառույց են հիմնում եկեղեցու շինության մեջ, որը կապ չունի Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հետ: Կարելի է ասել՝ Նիկոլասծյոպական աղանդ ա, որը հաճախելու են իրենց իսկ քպ-ական աղանդավորները:

Խնդիրն այն է, որ դա իրենք անում են եկեղեցու տարածքում, այլ ոչ թե սեփական տներում, ինչպես մյուս աղանդները: Սուրբ Հովհաննավանքը աղանդավորների կողմից օկուպացվելու ռիսկի տակ է:

Ես՝ իբրև մարդ, որ համարում է մեր եկեղեցին հայ ինքնության կարևորագույն տարրերից մեկը, պատրաստ եմ պայքարել սրանց դեմ նաև այս ճակատում։ Եթե Մայր Աթոռը որոշի, որ մենք էլ պիտի կիրակի օրը գնանք ու թույլ չտանք գրավել Սուրբ Հովհաննավանքը, ես կանգնած եմ լինելու առաջին շարքում:

Դիտեք նաև՝

«Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ գնալու է Էջմիածին, հոգևոր հավաք է իրականացնելու, նաև չի հրաժարվում Վեհափառին վեհարանից ազատելու մտքից։ Դուք սատարո՞ւմ եք Նիկոլ Փաշինյանին՝ այս հարցում»,- հարցրել են լրագրողները՝ դիմելով Տեր Արամ քահանա Ասատրյանին, ով այսօր կարգալույծ էր հռչակվել։ «Եթե այսօր՝ մինչև երեկո, իրենք, էն ինչ որ գրել և ստորագրել են, չփոխեն՝ այո, սատարելու եմ։ Եվ արդեն պարզ է դառնում, որ այն, ինչ ասում է ՀՀ վարչապետը՝ ճիշտ է ասում, իսկ ես ճշմարտության կողքին եմ։ Այո, սատարելու եմ ՀՀ վարչապետին»,- պատասխանել է նա:

***

«Չեմ հեռանալու, ո՞վ է ինձ հեռացնողը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Տեր Արամ քահանա Ասատրյանը, ով այսօր կարգալույծ էր հռչակվել։ «Ես կարգալույծ չեմ եղել։ Ինչ որ մեկն իր սենյակի մեջ նստել է, սպիտակ թերթիկի վրա ինչ-որ բաներ է գրել և մեկին զրկել է քահանայությունից, իր ժողովրդին զրկել է քահանա ունենալուց, այն էլ այն դեպքում, երբ օրենքով չի արել, այլ իր սեփական ցանկություններին հագուրդ տալու պատճառով։ Եվ եթե Ամենայն հայոց կաթողիկոսն էլ է այդպես մտածում, ուրեմն իրեն էլ եմ ասում»,- նշել է նա։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին