Կանադացի Ռոբ Սպենը դիմել է արտասովոր քայլի: 43-ամյա տղամարդը վիրահատության օգնությամբ հեռացրել է մի աչքը՝ դրա փոխարեն տեղադրելով մինի-տեսախցիկ. բանն այն է, որ մանուկ հասակում Ռոբը վթարի հետևանքով զրկվել էր տվյալ աչքի տեսողությունից:
Աչքի մեջ տեղադրելով տեսախցիկ` Ռոբ Սպենը ցանկություն ունի նկարահանել փոքրիկ տեսանյութեր: Ինչպես հաղորդում է ամերիկյան ԶԼՄ-երից մեկը՝ Ռոբն իրեն այսուհետև անվանում է Eyeborg: