Մհեր Մկրտչյանի ընտանիքն արձագանքել է համացանցում տարածված տեղեկություններին, ըստ որի մոսկվայաբնակ պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանը մտադիր է ֆիլմ նկարահանել տաղանդավոր ու վաղամեռիկ հայ դերասանի մասին:
Հիշեցնենք, որ Ռուբեն Դիշդիշյանն, այցելելով, Գյումրի՝ լուսանկար է հրապարակել համացանցում ու գրել, թե մտադիր է մեծ կինո նկարահանել ժոովրդի սերը վայելած ողբերգական մարդու և պարզապես հանճարի մասին:
Asekose.am-ը փորձեց ճշտել Մհեր Մկրտչյանի ընտանիքի վերաբերմունքը մոսկվաբնակ պրոդյուսերի նախաձեռնության մասին:
Մեզ հետ զրույցում դերասանի զարմիկն ու նրա անվանակիցը՝ ռեժիսոր Մհեր Մկրտչյանը , մասնավորապես նշել է. «Առավոտից Ֆեյսբուքն էքսթազի մեջ է.. Շատ են էպիտետներն ու դավանությունները։ Արդեն երկար տարիներ է, ինչ տարատեսակ մրցանակների դափնեկիրներ և պարոն Դիշդիշյանի գրառման քոմենթների հեղինակներ ջանասիրաբար փչացնում են Ֆրունզին ՝իրենց սուտ ֆիլմերով ՝ իր տրագիկ կյանքի մասին։ Չի՛ եղել ոչ մի տրագիկ կյանք։ Եղել է ֆանտաստիկ կյանք։ Իսկ ավարտն իբրև կանոն բոլորի մոտ թախծոտ է։ Ազնիվ գաղափար է՝ նկարահանել մեծ կինո։ Առաջարկում եմ «Իմ մեծ հայկական հարսանիքը» (պրոդյուսեր Ռ. Դիշդիշյան) ֆիլմի նման։ Ռուս հանդիսատեսը հիացած կլինի։ Մանրակրկիտ կերպով ընտրեք այն ԾԱՂՐԱԾՈՒԻՆ, որը կմարմնավորի Նրան։ Կան մարդիկ, որոնց ավելի լավ է հանգիստ թողնել։ Գոնե հարգանքից դրդված։ Պարոն Դիշդիշյանը լուրջ պրոդյուսեր է։ Հուսամ, նա այնքան իմաստուն կգտնվի, որպեսզի գաղափարն այդպես էլ գաղափար մնա»,-մեզ հետ զրույցը եզրափակել է Մհեր Մկրտչյանի զարմիկը։