«Կամ կուլ է գնում Զավենովնային, կամ կորցնում է Համբալիչին` որպես քաղաքապետ»
Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հանրապետություն» կուսակցության` գողի փոշի կուլ տված ակտիվը փաշինյանի հետ ուլտիմատումի լեզվով է սկսել խոսել, թե բա` եթե Մասիվի Թայսոնին հանեք, սաղս կհելնենք:
Հիմա նիկոլաուսը երկընտրանքի առջև ա կանգնած, կամ լեգիտիմացնում ա ծեծով հարց լուծելը և բացում Պանդորայի արկղը (Նյուտոնի 3րդ օրենքով, ծեծը երբեք անվերջ միակողմանի չի լինում) ու կուլ գնում Զավենովնային, կամ կորցնում է Համբալիչին` որպես քաղաքապետ:
Կամ էլ ուղարկում ա Մասիվցուն Բուչա ու այնտեղ իրեն, մնացած ընդերքի հետ հանձնում են ամերիկացիներին»:
***
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եթե Ավինյանը որոշի հեռացնել Տիգրան Տեր-Մարգարյանին, մենք բոլորս վայր կդնենք մեր լիազորությունները․
Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանի ղեկավար` Ռոմիկ Մխիթարյան.
Փաստորեն Արամ Զավենի Սարգսյանը շանտաժի է ենթարկում, սպառնում է Տիգրան Ավինյանին ու ՔՊ-ին` Երևանում կառավարման ճգնաժամ առաջացնելով։
Ստացվել է այնպես, որ Տիգրան Ավինյանը պետք է որոշի` կամ ենթարկվել իր ենթակայի` Մալաթիայի թաղապետի սպառնալիքին ու շանտաժին և աչք փակի իր մյուս ենթակայի լկտի ու խուլիգանական պահվածքի վրա` ցույց տալով իր թուլությունն ու անկարողությունը, կամ որոշում կկայացնի և կհեռացնի Նոր Նորք վարչական շրջանի այլանդակ և սանձարձակ ղեկավարին։
Փաստացի այսօր Տիգրան Ավինյանն ու Երևանի ՔՊ-ի ավագանիները գերի են իրենց կցորդ «Հանրապետություն» խմբակին։
Գնդակը Ավինյանի մոտ է և հարվածելու իրավունքն էլ նրանն է»։