«Հրապարակ»-ը գրում է․ «Օրեր առաջ հայտարարեցին, որ Աննա Հակոբյանի նախաձեռնած «Կրթվելը նորաձև է» արշավն ավարտում է այս փուլը, իսկ կրթարշավի տեսահոլովակները շուտով կցուցադրվեն հեռուստատեսությամբ: Ապա սկսեցին հեռարձակել պետական ֆինանսավորմամբ գործող Հանրային հեռուստաընկերության եթերում, ընդ որում՝ անվճար հիմունքներով և «փրայմ թայմին»: Սակայն զարմանալիորեն հաղորդման տեսագրությունը հետո հեռացվել է Հանրայինի յութուբյան ալիքից: Ըստ որոշ տեղեկությունների, պատճառն այն է, որ դիտումները քիչ են եղել: Մեզ ասացին, որ այն հիմա տեղադրված է միայն կառավարության յութուբյան էջում և տասն օրվա ընթացքում 2 հազար 500 դիտում է ունեցել: Այսինքն, ժողովուրդը բացարձակ անտարբեր է այս զույգի և նրանց կրթարշավի նկատմամբ։ Մինչդեռ Հանրայինով հեռարձակելուց առաջ տիկինը հաշվետվություն ներկայացրեց իր լսարանին՝ պարծենալով, որ ավելի քան 11 հազար մարդ ներկա է գտնվել այդ «շատ կարեւոր» խոսակցությանը, ավելի քան 12 հազար մարդ միացել է շարժմանը։ «Եթե յուրաքանչյուրը սեփական օրինակով վարակի 100-200 հոգու, ինքնակատարելագործվելու համաճարակն անխուսափելի կլինի»: Մինչդեռ ակնհայտ է, որ կրթարշավի մասնակիցներին զոռով են բերել միջոցառմանը, նրանք հիմնականում վարչական աշխատողներ էին, որոնք ստիպված էին մասնակցում տիկնոջ արշավին, այլ ոչ թե «կրթվելու» անհագ ցանկությունից դրդված։ Թերեւս ժամանակին էլ իշխանական զույգը դադարեցրեց «ընտանեկան փոդքաստը»` ցածր դիտումների պատճառով: Թեև կառավարական առանձնատանը մի ամբողջ սենյակ էին առանձնացրել և հատուկ կահավորել, սակայն 4 թե 5 եթերից հետո հրաժարվեցին այդ մտքից»։ |
Ժողովուրդը բացարձակ անտարբեր է այս զույգի և նրանց կրթարշավի նկատմամբ
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Մամուլ ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին