▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ճիշտ է վարվում Վեհափառը, որ նիկոլապետության վայրահաչոցին շան տեղ չի դնում»․ Միհրան Հակոբյան

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հետաքրքիրն այն է, որ իրենց հեղափոխական երևակայող անգրագետները նորմալ փաստարկ, անգամ, չեն կարողացել մոգոնել:

Նիկոլապետության պաշտոնական քարոզչական գիծն այն է, թե Հայ Առաքելական Եկեղեցին հոգևորականներինը չէ, ժողովրդինն է: Ժողովուրդ ասելով էլ, բնականաբար, ի նկատի ունեն ախուրյանցիանոներին, լեյլատատիներին ու բաղդասարյանռոմաններին…

Ով նման տխմարություն դուրս տա, հանգիստ ուղարկեք գրողի ծոցն ու խորհուրդ տվեք, որ իրենց հարազատների պսակի կարգն անի ոչ թե ձեռնադրված հոգևորականը, այլ իրենց «ժողովրդական եկեղեցուց» ինչ-որ մեկը, ասենք՝ ախուրյանցի անոն:

Դիցուկ՝ երբ Լոսից Երևան գաստրոլների եկած Սինանյան Զարեհը հերթական անգամ նման տխմարություն դուրս կտա, նախ հարցրեք՝ երեխաներդ կնքվա՞ծ են, և եթե այո, ապա ինչո՞ւ է երեխաներիդ կնքել օծյալ հոգևորականը, և ոչ թե ժողովրդից ինչ-որ մեկը, ասենք՝ ձեր բաղդասարյան ռոմանը:

Հ. Գ. Երիցս ճիշտ է վարվում Վեհափառը, որ նիկոլապետության վայրահաչոցին շան տեղ չի դնում, որովհետև իրականում Նիկոլի մայելը «խորքային ժողովրդի» մոտ վաղուց նույնիսկ կրկեսային հետաքրքրություն չի առաջացնում»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին