▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ճարպակալում են, որովհետև ուտում են դատարկ կալորիաներ՝ մակարոն, պիցցա, խաչապուրի, կարտոֆիլ, բրինձ, սպիտակ հաց. սննդաբան

Երեխաները ճարպակալում են, որովհետև ուտում են դատարկ կալորիաներ՝ մակարոն, պիցցա, խաչապուրի, կարտոֆիլ, բրինձ, սպիտակ հաց. սննդաբան

Երբ երեխայի հետ գնում ես խանութ, հասկանում ես` ամբողջ մարկետինգը կառուցված է այնպես, որ երեխան գնի այդ անառողջ, քաղցր, աղի, ճարպոտ, արոմատիզատորներով հարուստ նյութերը․ ինչքան աղբ կա, երեխայի աչքի մակարդակով է դրված։

Արմենիա Sputnik-ի եթերում  ասում է սննդաբան Վարդանուշ Պետրոսյանը։

«Երբ երեխան դա ուտում է, իր համի զգայարանները փոխվում են, և մնացածը բնականաբար անհամ է թվում։ Բայց երբ երեխան անընդհատ սննդարար մթերք չի ուտում, օրինակ՝ սպիտակուցային, վիտամիններով հարուստ կաթնամթերք, միս, բանջարեղեն, օրգանիզմը կարծում է, որ ինքը սոված է։ Որովհետև, եթե նույնիսկ այդ կալորիաները չիպսերով, կոնֆետներով, մակարոնով ստանում է, միևնույն է` օրգանիզմը չի ստանում կենսական անհրաժեշտ սպիտակուցները, ինքը մտածում է, որ սոված է, ու սկսում է էներգիա հավաքել։ Իսկ էներգիան կուտակվում է ճարպի մեջ»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին