▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ճամբարում թունավորված երեխաներից ոմանք դուրս են գրվել, մեկը՝ վիրահատվել

 

Վայոց ձորի մարզում գտնվող մանկական ճամբարից Վայքի բժշկական կենտրոն տեղափոխված 16 երեխաներից 12-ը լավացել ու դուրս է գրվել, 3-ը շարունակում են մնալ հիվանդանոցում, մեկին տեղափոխել են Երևան: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին Վայքի հիվանդանոցից, որտեղ, հիշեցնենք, երեկ մանկական ճամբարից թունավորման ախտանշաններով երեխաներ էին ընդունվել:
 
Ի դեպ, հիվանդանոցից հայտնեցին, որ Երևան տեղափոխված երեխան մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում վիրահատվել է: Վիրահատել են նրա կույր աղիքը: Մյուսները, թեև հիվանդանոցում են, բայց նրանց վիճակը կայուն է:
 
Հիշեցնենք, մանկական ճամբարում հանգստացող երեխաները երեկ գանգատվել էին որովայնի  ցավերից, գլխացավից, թուլությունից, ունեցել են ջերմություն և սրտխառնոց:
 
Նրանց հիվանդանոց տեղափոխելուց հետո Վայոց Ձոր էր մեկնել Առողջապահության նախարարության մասնագետների խումբ, ովքեր նմուշներ էին վերցրել երեխաների օգտագործած խմելու ջրից, սննդից: 
Իսկ թե ինչն է եղել թունավորման պատճառը պարզ կդառնա արդեն լաբորատոր հետազոտությունների արդյունքում:
- See more at: http://pastinfo.am/hy/node/75921#sthash.XHKv1dXR.dpuf

Վայոց ձորի մարզում գտնվող մանկական ճամբարից Վայքի բժշկական կենտրոն տեղափոխված 16 երեխաներից 12-ը լավացել ու դուրս է գրվել, 3-ը շարունակում են մնալ հիվանդանոցում, մեկին տեղափոխել են Երևան: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին Վայքի հիվանդանոցից, որտեղ, հիշեցնենք, երեկ մանկական ճամբարից թունավորման ախտանշաններով երեխաներ էին ընդունվել: Ի դեպ, հիվանդանոցից հայտնեցին, որ Երևան տեղափոխված երեխան մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում վիրահատվել է: Վիրահատել են նրա կույր աղիքը: Մյուսները, թեև հիվանդանոցում են, բայց նրանց վիճակը կայուն է: Հիշեցնենք, մանկական ճամբարում հանգստացող երեխաները երեկ գանգատվել էին որովայնի ցավերից, գլխացավից, թուլությունից, ունեցել են ջերմություն և սրտխառնոց: Նրանց հիվանդանոց տեղափոխելուց հետո Վայոց Ձոր էր մեկնել Առողջապահության նախարարության մասնագետների խումբ, ովքեր նմուշներ էին վերցրել երեխաների օգտագործած խմելու ջրից, սննդից: Իսկ թե ինչն է եղել թունավորման պատճառը պարզ կդառնա արդեն լաբորատոր հետազոտությունների արդյունքում:

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին