▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ճամբարականները` Կենդանաբանական այգում

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2015» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում կազմակերպվող բակային ճամբարներում երեխաների համար կազմակերպվում են ոչ միայն տեղային միջոցառումներ, այլև  այցելություններ տեսարժան վայրեր, հանգստի գոտիներ: 

Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների 15/1, 15/2 հասցեում գործող բակային ճամբարի երեխաներն այցելել են Երևանի կենդանաբանական այգի: Կազմակերպվել է նաև հետաքրքրաշարժ էքսկուրսիա, որի ընթացքում
փոքրիկները ծանոթացել են ինչպես այգում վաղուց բնակվող, այնպես էլ նոր բերված կենդանատեսակներին: 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին