ՆյուզՊրեսս-ը գրում է․ «Վերջերս, մեծ աղմուկ-աղաղակով, ՔՊ-ական Նարեկ Զեյնալյանը, ոմանց համար անսպասելի, վայր դրեց պատգամավորական մանդատը: Ու մինչ շատերը սկսել էն «մտահոգվել» նրա ճակատագրով, նույնքան անսպասելի էլ Զեյնալյանը հանգիստ ու սահուն տեղափոխվեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ու հարմար տեղավորվեց ԲԿ տնօրենի աթոռին:
Մեր աղբյուրների փոխանցմամբ` Զեյնալյանն այնքան հարմար է տեղավորվել աթոռին, որ ուզում է «մերձավորներին» ևս տեղավորել իր կողքին:
Մասնավորապես, խոսքը ՔՊ-ական պատգամավոր, Լուլու անվամբ հայտնի, Լուսինե Բադալյանի մասին է:
Նարեկ-Լուսինե զույգին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ նրանց հարաբերությունները այնքան շա՜տ մտերիմ են, որ Զեյնալյանը չի ուզում հեռու լինել Լուլուից ու որոշել է նրան իր թևի տակ քաշել:
Հիշեցման կարգով նշենք, որ երբ Զեյնալյանը վայր էր դրել մանդատն ու նաև թափուր էր թողել ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը, նույն հանձնաժողովի փոխնախագահ Լուսինե Բադալյանին էին առաջարկել զբաղեցնել թափուր մնացած պաշտոնը:
Այն ժամանակ Լուլուն «նեղ կռուգում» հայտարարել է, որ, ի համերաշխություն Նարեկ Զեյնալյանի, ոչ միայն չի զբաղեցնի նրա տեղը, այլև ինքն էլ վայր կդնի մանդատը: Սակայն, ըստ որոշ տեղեկությունների, Զեյնալյանը հորդորել է նրան նման քայլի չգնալ և սպասել:
Այժմ արդեն եկել է «սպասումի փոխհատուցման ժամը». մեր տեղեկություններով` Զեյնալյանը Լուսինե Բադալյանի համար նախատեսել է ԲԿ-ի Քիմիոթերապիայի բաժանմունքը, որի տնօրենն այսօր դեռ Անի Սուքիասյանն է: Թե որտեղ կհայտնվի բժշկուհի Սուքիասյանը, առայժմ պարզ չէ, բայց Նարեկ Զեյնալյանի թեթև ձեռքով, պատգամավորի մանդատ ունեցող ժամանցային ծրագրի երբեմնի հաղորդավարուհի Լուլուն կզբաղեցնի բաժանմունքի գլխավոր բժշկի պաշտոնը»:
Դիտեք նաև՝
***