Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Հայաստանի՝ կազմակերպությունից դուրս գալու հիմքեր չի տեսնում, գրում է ՏԱՍՍ-ը: «Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Հայաստանի բազմաթիվ քաղաքական ուժերի հետ։ Այդ պատճառով, իմ կարծիքով, մնացյալը ժամանակավոր երևույթներ են, բայց ամեն դեպքում՝ Հայաստանը կլինի և՛ Ռուսաստանի, և՛ Բելառուսի, և՛ ՀԱՊԿ-ի հետ», - նշել Է Բորդյուժան բելառուսական ՍՏՎ հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ես առհասարակ չեմ պատկերացնում Հայաստանի ապագան առանց ՀԱՊԿ-ի, պարզապես չեմ պատկերացնում այդ ապագան, քանի որ Հայաստանն այնքան ինտեգրված է Ռուսաստանին, և ոչ միայն տնտեսապես, քանի որ հսկայական թվով հայեր՝ մի քանի միլիոն հայեր, ապրում են Ռուսաստանում», - ասել Է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարը: |
«Ժամանակավոր երևույթներ են․ Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Հայաստանի բազմաթիվ քաղաքական ուժերի հետ»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Քաղաքական ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին